Հուլիս ամսից ուղիղ չվերթներ կիրականացվեն Երևան-Սալոնիկ-Երևան ուղղություններով

Սույն թվականի հուլիսի 16-ից, յուրաքանչյուր 14 օրը մեկ Hot-Tours տուրիստական գործակալությունը կիրականացնի ուղիղ չվերթներ Երևան-Սալոնիկ-Երևան ուղղություններով:

Չվերթները կիրականացվեն Հունաստանի AEGEAN AIRLINES (Airbus A320 – 168)  խոշորագույն մասնավոր ավիաընկերության կողմից, որը հիմնվել է 1987 թվականին:

Այն չվերթներ է իրականցնում Աթենքից դեպի Հունաստանի մյուս խոշոր քաղաքներ, ինչպես նաև Եվրոպայի շատ այլ տարածքներ:

 Aegean Airlines-ը համարվում է Հունաստանի առաջնակարգ ավիաընկերություններից մեկը:

Այն բազմիցս ստացել է մրցանակներ որպես Եվրոպայի տարածաշրջանային լավագույն ավյաընկերություն, ինչպես նաև  հանդիսանում է ամենաերիտասարդ ինքնաթիռներ ունեցող ընկերությունը` թվով  50 ինքնաթիռ:

Երաշխավորված է որպես որակյալ և կանոնակարգված թռիչքներ իրականացնող ավիաընկերություն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում