Մեծ քանակի սերմնահեղուկ է ներմուծվել Հայաստան Իսրայելից. Արծվիկ Մինասյան

«Հայաստան որևէ երկրից սերմնահեղուկ չի ներկրվում. առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ժողովրդագրական վիճակին վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ ի պատասխան ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե արդյոք կա՞ Հայաստանում սերմնահեղուկ ներմուծելու մշակված քաղաքականություն, ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ մաքսային ծառայությունից իրենց է ուղարկվել մի գրություն, որտեղ նշված է , թե մեծ քանակի սերմնահեղուկ է Իսրայելից ներմուծվել Հայաստան:

Վերջինս կոչ արեց ուսումնասիրել և  տեղեկացնել’ իրականացվո՞ւմ է նման ծրագիր Հայաստանում, որքա՞ն քաղաքացի է օգտվել այդպիսի ծրագրից և արդյո՞ք անվտանգ է դա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում