Հին օրերի երգը
Նմանատիպ
«Հին օրերի երգը» ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
Ֆիլմի հերոսները գավառական քաղաքի ինքնագործ թատերախմբի անդամներ են, որոնք ամբողջ երկրի հետ կիսում են պատերազմի բերած դառնությունները և կորուստների ցավը։
Դերերում
Շահում Ղազարյան – Մուշեղ
Մհեր Մկրտչյան – Նիկոլ
Վերջալույս Միրիջանյան – Հայաստան մայրիկ
Գուժ Մանուկյան – Ռուբեն
Ազատ Գասպարյան – Մեսրոպ
Նարինե Բաղդասարյան – Սաթենիկ
Աշոտ Ադամյան – Օբերոն
Գալյա Նովենց – Օբերոնի մայրը
Ալեքսանդր Հովհաննիսյան – Խորեն
Արտյուշա Գյոդակյան – Հովհաննես
Հենրիկ Ալավերդյան – Զավեն
Սամվել Սեդրակյան – Արմեն
Արուս Ազնավուրյան – Վարդուշ
Բ. Գազազյան – վաճառող
Եվգենի Ներսիսյան – գերմանացի
Մ. Թովմասյան – Քիշմիշ
Ստեղծագործական խումբ
Ռեժիսոր – Ալբերտ Մկրտչյան
Երկրորդ ռեժիսոր – Ներսես Հայկազյան
Սցենարիստ – Ալբերտ Մկրտչյան
Օպերատոր – Ռուդոլֆ Վաթինյան
Մոնտաժ – Ս. Գաբրիելյան
Երաժշտությունը – Տիգրան Մանսուրյան
Դեկորացիաները – Ռաֆայել Բաբայան
Հնչյունային ռեժիսոր – Յուրա Սայադյան
Հետաքրքիր փաստեր
Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։
Ֆիլմում Մհեր Մկրտչյանը իսկապես ուտում է թուղթը։
Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ։
Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։
Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում