AM | RU
USD
EUR
RUB

Երազանքի հետևից գնացող բժիշկ-մանրէաբանը

 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը կենսաբան դառնալու մասին չէ, որ երազում էր։ Անին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում հայտնվեց բժիշկ դառնալու դժվար իրականանալի երազանքից հրաժարվելուց հետո միայն։ Բայց նրա դեպքում վաղուց փայփայված երազանքը ոչ թե անհետ կորավ, այլ փոխակերպվեց մեկ այլ երազանքի. «Դիպլոմային աշխատանքիս ընթացքում ծանոթացա «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ներկայիս ղեկավար Արթուր Համբարձումյանի հետ։ Նրա մարդ տեսակը շատ հավանելով՝ ցանկացա ես էլ իր պես գիտնական դառնալ»։ Երազանքը դարձավ նպատակ ու հենց այստեղ՝ կենտրոնում էլ, 2008 թվականից Անին սկսեց իր գիտական գործունեությունը։

Սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայում արդեն ութ տարի է՝ երիտասարդ գիտաշխատողը զբաղվում է դեղագործության և սննդի արդյունաբերության մեջ պահանջված ֆերմենտների ստացմամբ։ Մանրէների «բանկը»՝ ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոնն, ինչ խոսք, լաբորատորիայի համար մանրէների շտամի հիմնական մատակարարն է հանդիսանում. Անին ու գործընկերները ֆերմենտների շտամ արտադրիչների ստացման համար կենտրոնում դեպոնացված շտամներն են օգտագործում։ «Փորձում ենք գենային ինժեներիայի ճանապարհով ֆերմենտների ռեկոմբինանտ շտամ-արտադրիչներ ստանալ։ Գիտպետկոմի կողմից վերջերս ստացած դրամաշնորհով արդեն ալֆա ամինազի ստացման աշխատանքն եմ ղեկավարում։ Դա շատ կարևոր ձեռբերում է, քանի որ ալֆա ամինազը ստանալուց հետո կկարողանանք օսլայից գլյուկոզային և ֆրուկտոզային սիրոպ, ինչպես նաև սպիրտ ստանալ։

Հացաբուլկեղենի, մաքրող միջոցների արտադրության մեջ լայնորեն օգտագործվող այդ ֆերմենտը մեր երկիրը ներկրում է, մինչդեռ եթե տեղում կարողանանք դա արտադրել, ներքին պահանջարկը լիովին կբավարարենք, որն էլ հենց մեր հեռահար նպատակն է»,-ասում է կենսաբանական գիտությունների թեկնածու Անի Պալոյանը։ Բայց այստեղ մի մեծ բաց է նկատում մեր զրուցակիցը՝ արտադրության հետ կապող օղակի բացակայությունը։ Արտասահմանյան տարբեր գիտական կենտրոններում աշխատած գիտնականը ոչ մի տեղ չի հանդիպել, որ գիտական արդյունքն առևտրայնացնելու մասին գիտնականը մտածի։ Երիտասարդ գիտաշխատողը հիշեցնում է՝ գիտնականը պետք է զբաղվի միայն գիտությամբ, և ցավով հավելում՝ Հայաստանում դա, ուղղակի, անհնար է. «Մեր երկրում գիտությունից բացի գիտնականը մի շարք կողմնակի աշխատանքներ էլ է կատարում, որոնք, ահագին ժամանակ խլելով նրանից, թույլ չեն տալիս ամբողջովին նվիրվել գիտությանը։ Աշխատանքային պայմաններն էլ ենք մենք ստեղծում, նյութերի ձեռբերման համար տենդերների հետ կապված որոշ հարցերով էլ ենք մենք զբաղվում, դրամաշնորհների համար էլ ենք պայքարում և այլն, և այլն»։

Որ դրամաշնորհ շահելու համար հաճախ տքնաջան աշխատել է պետք, Անին շատ լավ գիտի, բայց դրանից չի խուսափել ո´չ նախկինում, ո´չ էլ հիմա, քանի որ վաղուց է հասկացել՝ Հայաստանի պայմաններում գիտական նպատակներին հասնելու ամենաիրատեսական ուղին դրամաշնորհն է։ Անգլիայի Սուրիի համալսարանի բակտերիոլոգիայի լաբորատորիայում երկու ամիս տևողությամբ հետազոտական աշխատանքը դարձյալ դրամաշնորհով հնարավոր դարձավ։ «Շահեցի Եվրոպական մանրէաբանական ասոցիացիայի հետազոտական դրամաշնորհը և Անգլիայում երկու ամիս հակաբիոտիկների կայունության առաջացման և տարածման պատճառներն էի հետազոտում։ Ճիշտ է, դա իմ գիտական հիմնական ուղությունից մի փոքր շեղում էր, բայց վաղուց իմ հետաքրքրությունների մեջ է մտնում։ Երբ 2015թ. ընդունվեցի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրա՝ բժշկական մանրէաբանություն մասնագիտությամբ, հաճախ էի լինում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ու այնտեղ տեսա, հասկացա, թե ինչքան հակաբիոտիկային կայուն շտամներ ունենք, որոնք համապատասխան հետազոտություններ չեն անցնում։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես են այդ կայուն շտամները հայտնվում բնության մեջ»,-ասում է բժիշկ -մանրէաբանը։

Ամբողջ աշխարհում հակաբիոտիկների շահագործման դեմ ծավալված պայքարին անտարբեր չմնացած բժիշկ -մանրէաբանը, գիտակցելով, որ հնարավոր է գա մի օր, երբ այս կամ այն մանրէի վրա այլևս ոչ մի հակաբիոտիկ չազդի, որոշեց համատեղել կենսաբանությունն ու բժշկությունը։

Առաջին հերթին հենց բժշկության հանդեպ երբեք չմարած սերն Անիին հասցրեց Սուրիի համալսարան, որտեղ հիվանդներից ու սննդից հակաբիոտիկային կայունություն ունեցող մանրէներ էին անջատում և ուղարկում լաբորատորիա՝ հետազոտելու, որպեսզի պարզեն, թե տարբեր հակաբիոտիկների նկատմամբ դրանք ինչպիսի կայունություն ունեն։ Հետազոտական հիմնական եղանակը գենային մակարդակով էր, որը թույլ էր տալիս հասկանալ, թե որ գենով է պայմանավորված այս կամ այն կայունությունը, և ինչ հաճախականությամբ են տվյալ մանրէները մյուսներին փոխանցում այդ կայունությունը։

Օրերից մի օր նոր համաճարակի զոհ չդառնալու համար Անի Պալոյանը միշտ ու բոլորին նույն խորհուրդն է տալիս՝ առանց բժշկի նշանակման ոչ մի դեպքում հակաբիոտիկ չընդունել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan