AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանը հաղթեց հասարակությանը

 

Այն, ինչ առավոտյան արեցին Նիկոլ Փաշինյանն ու իր կուսակիցները, իրոք կարելի է որակել հաղթանակ: Սակայն հաղթանակ ոչ թե իշխանությունների, այլ հասարակության նկատմամբ: Չեմ կարծում գրագիտության պակասն էր նման վարվելակերպի պատճառը, այլ ավելի շուտ քաղաքական փորձառության, քանի որ հաճախ երբ մարդիկ հայտնվում են ոչ այնտեղ, որտեղ իրենց տեղն է, դրանից տուժում են ոչ միայն այլք, այլ հենց ինքը՝ սխալ տեղում հայտնվածը:

Քաղաքացիական անհնազանդության իմաստը պետական մարմինների աշխատանքը կաթվածահար անելն է, պետական համակարգի պարալիզացումը, այլ ոչ հանրության տեղաշարժի արգելափակումն ու հանրության պարալիզացումը:

Սույն քաղաքացիական անհնազանդությունը շանտաժ էր հայաստանյան, մասնավորապես երևանյան հասարակության դեմ:

Մի բան պետք է գիտակցել, բռնի ուժով, զոռբայությամբ առաջնորդ չեն դառնում: Մարդկանց աշխատանքի գնալու իրավունքի, ուսանողների ու երեխաների ուսումնական հաստատություններ գնալու իրավունքի ոտնահարմամբ հաղթանակի չեն հասնում: Եթե մարդը ցանկություն ունենա միանալու որևէ շարժման, նա կմիանա: Դրա համար պարտադիր չէ, որպեսզի որոշ ջահելներ (մեծամասամբ անչափահաս ու պահի ազդեցության տակ անհարկի մեծամտացած) պառկեն ավտոբուսների ու մեքենաների անիվների առջև:

Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը անդադար շեշտում է, որ ինքը գնալու է իր աշխատավայր, սակայն ուրիշներին իրենց աշխատավայր հասնելու հնարավորությունը սահմանափակում է: Շատ լավ իմանալով, որ ինքը երբևէ գործազուրկ չի դառնա, եթե նույնիսկ օրերով չգնա ԱԺ: Շատ լավ իմանալով, որ իր աշխատավարձից որևէ պահումներ չեն արվելու, նույնիսկ եթե ժամերով ուշանա:

Նման քամահրական մոտեցումները հարիր չեն իրական ընդդիմադրին ու հասարակության հոգսերով իրական մտահոգվողին:

Ցանկացած շարժում հզոր է, երբ լայն մասսաները այդ շարժմանը անդամագրվում են կամավոր ու ինքնաբուխ: Դրա վառ ապացույցը 2008 թվականի շարժումն էր, որի առաջնորդը Լևոն Տեր-Պետրոսյանն էր:

Այսօրվա բողոքի ակցիաներն իրենց մարդաշատությամբ, մտավոր ներուժով, գաղափարախոսությամբ նույնիսկ մոտավոր համեմատման եզր չունեն 2008թ.-ի շարժման հետ, որն ի դեպ շատ ավելի մոտ էր հաղթական արդյունք գրանցելու, քան այսօրվա Սանետիկի աղբամաններին գրոհելը:

Սակայն իր ողջ էներգետիկայով հանդերձ, Լևոն Տեր-Պետրոսյանը շարժումն առաջնորդում էր այնպիսի գրագիտությամբ ու խոհեմությամբ, որ որևէ քաղաքացու իրավունքները չոտնահարվեցին:

Որևէ մեկն այնպես չէր հարվածել ընդդիմությանը ու հասարակությանն այնպես չէր լարել ընդդիմության դեմ, որքան դա այսօր արեց հենց «ընդդիմության առաջնորդը»: Այն է՝ ակցիայիմ մասնակիցներին ու այն մարդկանց, ովքեր պարզապես ցանկանում էին հասնել աշխատավայր, հանեց իրար դեմ:

Բախումները հիմնականում տեղի էին ունենում ոչ թե ոստիկանության ու հասարակության, այլ հասարակության ու հասարակության միջև:

Ակցիայի մասնակից երիտասարդներին չի կարելի մեղադրել, նրանք այնուամենայնիվ երիտասարդ են: Այս ամենն իրենց համար կրում է ավելի շատ սպորտային, քան քաղաքական բնույթ: Ջահելներով հավաքվում են, փողոցներ փակում ու մի պահ իրենց զգում իրավիճակի տերը:

Չի կարելի մեղադրել նույնիսկ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմին, եթե նույնիսկ մեկ, երկուսը պատգամավոր են; Նրանք նույնպես ջահել են, հեռու քաղաքական պատկերացումներից ու անփորձ: Նրանցից ոմանք պատգամավոր են դարձել այնպես, ինչպես Ձմեռ պապին է ամանորյա նվեր դնում բարձի տակ:

Բայց այ Նիկոլ Փաշինյանը պետք է որ լավ հասկանար քայլերի հնարավոր հետևանքները:

Այստեղից կարելի է անել հետևյալ ենթադրությունները.

Կամ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում իր կոչերի լրջությունն ու իրականում արհամարում է բոլորին, բացի սեփական անձից,

Կամ ամեն ինչ անում է գիտակցաբար, հիմքում ունենալով ընդդիմությանն անլրջացնելու ու վարկաբեկելու նպատակը (թե ում է դա ձեռնտու, թող ենթադրի ընթերցողը),
Կամ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով անհրաժեշտ են բախումներ ու արյունահեղություն, որպեսզի վերջնականապես իր ճակատին դաջի միակ ընդդիմադրի ու հանուն ազգի միակ տառապյալի իմիջը:

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լրահոս
Կտրուկ վատթարացել է N զորամասի շարքային զինծառայողի ինքնազգացողությունը, կյանքը փրկել չի հաջողվել․ ՀՀ ՊՆ Որոշակի պարբերականությամբ հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով Փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում 5-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդասենյակ, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում Պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի․ 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում ԱԻՆ-ն ահազանգ է ստացել տարբեր օբյեկտներում ու կենտրոններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիները տարհանվում են «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ-ներ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 45 տուժած տուժած․ ԱԻՆ «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ և 20 տուժած «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Տեսախցիկը ֆիքսել է սարսափելի պայթյունի կադրերը «Սուրմալու» տոնավաճառում պայթյուն է տեղի ունեցել․ տեսանյութ Թալիբները կժամանեն Մոսկվա Ռուսական ինքնաթիռներն արգելափակված են Գերմանիայում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում ՌԴ քաղաքացին հայտնել է, որ «Հոլիդեյ» հյուրանոցում բուժքույրը գողացել է իր կնոջ ոսկյա մատանին Որեւէ մեկիդ չենք խնդրել Սերժ մերժել ու պաչել կապիտուլյացիայի սիմվոլի ճակատը. Շարմազանով Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամադու դին Ռուբեն Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ հայերը հանրահավաք են անելու Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan