Արաբական Միացյալ Էմիրություններն Իրաքի մշակութային ժառանգության վերականգնման համար գումար են հատկացրել
27/04/2018 19:30
Նմանատիպ
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում ստորագրվել է պատմական համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
ՄԱԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունները 50.4 մլն դոլար են տրամադրել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար:
«Այս պատմական գործընկերությունը հանդիսանում է ամենախոշորը, այն աննախադեպ ծրագիր է Իրաքի մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում»,-ասեկ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլը:
Ծրագրի շրջանակում վերականգնվելու են Ան-Նուրի տաճարն ու 840 տարի առաջ կառուցված 45 մետր բարձրությամբ ալ Խադբա մինարեթ: Դրանք պայթեցրել են ԻՊ գրոհայինները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում