Հայտնի են դարձել Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները

Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների որոշ արդյունքներ արդեն հրապարակվել են համացանցում: Այսպես, համաձայն Henaran.am-ի տվյալների, Էրեբունի վարչական շրջանում տեղակայված 13/14 ընտրատեղամասում մշակվել է 834 քվեաթերթիկ, որից ՀՀԿ-ին նախընտրել են 566, ԲՀԿ-ին 78, ՕԵԿ-ին ‘, ՀՅԴ-ն’ 48, ՀԱԿ-ին ‘ 28, “Բարեւ Երեւան”-ը’ 84, “Առաքելություն”-ը’ 2: Անվավեր է ճանաչվել 32 քվեաթերթիկ:

Նորք Մարաշի 10/03 ընտրատեղամասում ձայների նախնական հաշվարկով ՀՀԿ-ն ստացել է 609, ԲՀԿ-ն’ 108, ՕԵԿ-ը’ 11, “Բարեւ Երեւանը”‘ 44, “Առաքելությունը’ 41, ՀՅԴ-ն’ 24, ՀԱԿ-ը’ 23 քվե: Անվավեր է ճանաչվել 28 քվեաթերթիկ: 

Կենտրոնի վարչական շրջանում տեղակայված 10/27 ընտրատեղամսում մշակվել է 525 քվեաթերթիկ, որից ՀՀԿ-ին նախընտրել են 233, ԲՀԿ-ին 61, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն 40-ական, , ՀԱԿ-ը’ 37, “Բարեւ Երեւան”-ը’ 86, “Առաքելություն”-ը’ 7:

Երեւանի Նոր Նորքի 2/22 ընտրատեղամասում արդեն մշակվել է 470 քվեաթերթիկ: 284 ընտրող քվեարկել է ՀՀԿ-ին, , 106-ը’ ԲՀԿ-ին, 29-ը “Բարև Երեւան”-ին, 19-ը’ ՀԱԿ-ին, , 11-ը’ ՀՅԴ-ին, 5-ը’ ՕԵԿ-ին, 3 – ը’ “Առաքելությանը”:

Հետևեք մեզ նաև Telegram-ում