Գրքի միջազգային փառատոնի շրջանակներում նշվել է Հայաստանի օրը
Նմանատիպ
Բուենոս Այրեսում ընթացող գրքի 44-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, ավանդաբար նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Հատկանշական է, որ Հայաստանն արդեն 40 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում, իսկ 1991թ.-ից` որպես անկախ պետություն: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացել է օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին շուրջ 2000 հանդիսական: Բացման խոսքով հանդես է եկել Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով ներկայացրել է Հայոց այբուբենի և գրերի կրոնական, գիտական նշանակությունը և համամարդկային մշակութային ժառանգությունը:
Դեսպանն անդրադարձել է Հայաստանում յուրաքանչյուր տարի նշվող Թարգմանչաց տոնի նշանակությանը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և աշխարհի տարբեր անկյուններում դարեր շարունակ գործող կրոնական և կրթական հաստատություններին կից հայկական գրադարանների և դրանց ստեղծման պատմությանը:
Էսթերա Մկրտումյանն իր ելույթում խոսել է նաև թվայնացման արդի պայմաններում Հայաստանում և արտերկրում պահպանված հայկական մագաղաթների առանձնահատուկ կարևորության մասին` որպես անցյալն ու ապագան միավորող կամուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում