AM | RU
USD
EUR
RUB

Ախմախներ: Մարդը Ինքը Տիեզերք է

 

Հորքուրիս խնդրել եմ պեչենի ա թխել, էն պատերազմի տարիներին, որ թխում էր մեկ-մեկ' 'էդ պեչենիներից :) : Հիմա համ ուտում եմ, համ էլ մանկությանս համն եմ առնում... Կարող ա՞ բիձացել եմ... :)

Մի տարօրինակ բան ասե՞մ: Անգամ էդ արկերն ու ռմբակոծությունն եմ կարոտել: Էդ ժամանակ մարդկությունն էլ մարդկության նման էր: Ամբողջ ընտանիքով մի 8 հոգի (էդ ժամանակ փոքր ախպերս, որ հիմա ծառայում է , դեռ չէր ծնվել: Պատերազմի տարիներին' 93 թվին ծնվեց, ու իր ծնվելով Գորիսի ռմբակոծությունն էլ վերջացավ) մի փոքր պադվալում հավաքվում էինք: Եթե հոսանք չէր լինում լամպի լույսի տակ պապան հեքիաթ էր պատմում, եթե հոսանք էր լինում, ու հեռուստացույց էինք նայում' Հեռուստատեսությամբ ազգային ռազմահայրենասիրական երգեր էր, Երրորդ ալիքը կարգին ֆիլմեր էր ցույց տալիս' Սասունի պաշտպանները, Մայրիկ և այլն... Նկարում էինք, Երգեր էինք երգում, Տատիկը մեզ հանելուկներ էր հարցնում, որ մտածենք ասենք, մաթեմատիկայից բարդ հարցեր էր տալիս, որ հաշվենք պատասխանենք: Կարճ ասած, եթե էսօր դա համարվում է ազգայնական, ծայրահեղական, և այլն որակավորմներով բնութագրվող կենցաղ, մեր համար սովորական հայկական մարդավարի կյանք էր... Այ էդ կյանքն եմ ուզում:

Հիմա որտեղ նայում ես կամ քաղաքականությունից են խոսում, կամ պոռնկությունից... դրա համար կամ քաղաքական գործիչներ են աջ ու ձախ կամ պոռնիկներ...

Էլ ոչ-ոք չի գրում գյուղացու մասին.. արհեստավորի մասին, հովվի մասին, բժշկի մասին, մանկապարտեզի դաստիարակի ու մանկավարժի մասին... Եթե էն ժամանակվա ճարտարապետությամբ տունը, որ կառուցվում էր մի ընդհանուր միջանցք սենյակ ուներ որից բոլոր սենյակները գնացող դռներ էին ու ընտանիքը հիմնականում այդ սենյակում էր հավաքվում, էսօր անգամ ճարտարապետությամբ են առանձնացվել իրարից բոլոր սենյակները' Մարդը տիեզերքի կենտրոն... Մարդը ամեն ինչից Վեր: Ախմախներ: Մարդը Ինքը Տիեզերք է, բայց առանց ընտանիք ու՞մ ա պետք Մարդը: Մարդը մարդավայել պիտի ապրի... Գռադի տակ, պատերազմի տարիներին, լույս չկար, փող չկար, Վառելանյութ չկար, մենք փամփուշտ էինք հավաքում փողոցից, կրակած փամփուշտներ, գռադի ասկոլկաներ, մի ամբողջ տոպռակ ասկոլկա ունեի հավաքած... Դպրոց էի գնում ես էդ տարիներին նոր նոր... Սովորացնում էին, եթե հանկարծ ճանապարհին գռադը սկսի, կամ մոտակա տան բակը պիտի մտնեմ ու ապաստան խնդրեմ, կամ պառկեմ առվի մեջ ու սպասեմ մինչև վերջանա ռմբակոծությունը: Բայց ինձ երջանիկ էի զգում էդ տարիներին: Հայկական երգն ու պարը անպակաս էր մեր շուրթերից, Հորս դեմքին խոժոռ կնճիռներ չէի տեսնում, ու որ ասում էինք հեքիաթ պատմի' չէր ասում տրամադրություն չունեմ... «Ազատ» մամուլ էլ չկար էդ ժամանակ, ու ընդհանրապես մամուլը շատ քիչ էր ու մեր կյանքն էլ քիչ էր թունավորվում դրանից...

Էսօր ի՞նչ կյանքով է ապրում Հայը... հարց տալիս ե՞ք Ինքներդ Ձեզ: ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԿՅԱՆՔՈՎ ԵՔ ԱՊՐՈՒՄ...

Խոսքը սոցիալականին չի վերաբերվում, օ ոչ, բնավ ոչ Սոցիալականին: Խոսքը Արժեհամակարգին է վերաբերվում: ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻՆ: Դուք ձեզ (մենք մեզ) հայ զգում ե՞նք: Հասկանում ե՞նք ինչ բան է Հայ լինելը: Էդ մենակ Հայ ծնվելը չի... Էսօր ասում են, մի երեխա ունենանք լավ պահենք կամ մաքսիմում երկուսը... Իմ չորրորդ ախպերը պատերազմի տարիներին է ծնվել, երբ լույս չկար, գազ չկար, գումար ու աշխատանք չկար, վառելանյութ չկար, ու ոչ մի սոցիալական նորմալ պայմաններ չկային' Բայց Ոգի կար... ազգային ոգի կար... մարդն էլ մարդ էր... Հայն էլ Հայ... ու էսօր Ինքը Ծառայում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում' Արցախում սահման են պահում: Ես հասկացել եմ, որ իմ մանկությունը կարոտել եմ' ավելի շատ որովհետև էնտեղ Ազգային ու Հայկական ոգին ավելի շատ էր, անգամ իրար հետ խաղացած կռիվ-կռիվ խաղերում ու իրար վրա շպրտած քարերի մեջ, քան էսօրվա իրականության մեջ... Պետք ա սթափվել... Եվրոպական արժեքներ (էլ չասեմ, որ մեծ մասը չգիտի անգամ դա ինչ է և համամարդկային արժեքը խառնում է ամեն տեսակ զիբիլի հետ, չիմանալով, որ էդ արժեքներից շատերը հայկական ծագում ունեն...) գոռալով Եվրոպացի չես դառնա, էնպես ինչպես Արծիվը քուջուջ անելով Հավ չի դառնա: Եթե Արծիվ ես, ուրեմն Արծվի վայել կյանքով պետք ա ապրես... Քո բարձրությունից երբեք չիջնես... Իմ Մանկությունն իմ Արծիվն է, որ պատերազմի դաշտում հպարտ սավառնում է ու հավերժ կսավառնի Արքայավայել ճախրանքով...

Չեմ ուզում Գորիսից գնամ.. էստեղ լավ ա...


Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Առաջին ամսվանից հետո արտակարգ դրության երկարաձգումն անիմաստ էր. համաճարակաբան Վիտալի Բալասանյանը հանդես է եկել կոչով ‹‹ORBITER-3›› տիպի անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողները պարգևատրվել են Ջուր չի լինի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի Արցախի Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան Չեմ պնդել, որ մեր բանակը ետ վերցնի հակառակորդի գրաված տարածքը՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) «Գոյություն ունի արտաքին ուժերի միջամտության հավանականություն». Լիբանանի նախագահ (լուսանկարներ) Ամուլսարում բողոքի ակցիան վերսկսվել է. ՈՒՂԻՂ Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկել է Մինսկում ՌԴ քաղաքացիների ձերբակալության հարցը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի Ոստիկանության տեսանյութը՝ հետախուզվող Լևոն Սարգսյանին ՌԴ-ից Հայաստան տեղափոխելու մասին Հատուկ քննչական ծառայությունը սանիկներից սահուն անցում կատարեց Հրայր Թովմասյանի նախկին վարորդներին. Փաստաբան «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը Գեորգի Ավետիսյանին գործուղում է Արցախ Նիկոլ Փաշինյանը հետևում է Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին Մարդիկ ընկալում են, որ իշխանությունները լռելյայն աջակցում են «Լիդիան Արմենիայի» գործողություններին. Ռուբեն Մելիքյան «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Լուկաշենկոն պնդել է, որ Պուտինը չի նախագահի մինչև 2036 թվականը, նա կհեռանա Աշնանը կորոնավիրուսի դեպքերի աճը չպետք է անվանել «երկրորդ ալիք». փորձագետ Իրավական համակարգի, իրավունքի ջախջախումն իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում. Արսեն Բաբայան (տեսանյութ) Արցախում արդեն երկու օր կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքեր չեն գրանցվում «Դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար. Վանեցյան Վագոն-տնակների դիրքի փոփոխությունը ոչինչ չի նշանակում, շարունակելու ենք պայքարել. Շիրակ Բունիաթյան ՄԻՊ. Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ ՀՀ-ն 3 ինքնաթիռով հումանիտար օգնություն կուղարկի Լիբանանին Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ մասնագետների ասուլիսը. ՈՒՂԻՂ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166 դեպք Բեյրութում բախումների հետևանքով վիրավորներ կան Հրատապ ենք համարում ԱԻՆ փրկարարներ, բժիշկներ ու վիրաբույժներ Բեյրութ գործուղելը․ «Ազգային օրակարգ» «25-ամյա զինծառայությունից հետո զորացրվում եմ ՊԲ շարքերից». Սենոր Հասրաթյան Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի. ԶԼՄ «Ժողովուրդ». «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 7
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan