Լևոն Տեր-Պետրոսյանը Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է ՀՀ ներկա քաղաքական իրավիճակը
15/05/2018 16:51
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 15-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում