Հայաստանը դուրս չի գա Բոլոնյան կրթական համակարգից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանը Բոլոնյան կրթական համակարգից դուրս չի գա, քանի որ դրանում բավականին լավ գործիքներ կան:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բոլոնյան կրթական համակարգում բավականին լավ գործիքներ եմ տեսնում: Սակայն այդ համակարգում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն ևս կա: Հիմնական հարցը ուսանողների շարժունակությունը և կրեդիտների փոխանցելիությունն է»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այդ հարցը դեռ լուծված չէ Հայաստանում:
Նախարարը նշեց, որ բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ մասին: Դրան մեծ ուշադրություն են դարձնում:
Նրա խոսքով ՝ առաջիկա շաբաթներում անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել նաև ավարտական քննություններին: «Ավարտական և ընդունելության քննությունները պատշաճ կերպով պետք է իրականացնել: Քննությունների արդյունքների անաչառության նկատմամբ վստահությունը պետք է վերականգնվի»,-ասաց նա ու հավելեց, որ միայն արժանավորները կկարողանան շարունակել կրթությունը բուհերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում