Քույրերը
22/05/2007 16:10
Նմանատիպ
Ի՛նչ հրաշք են, ի՛նչ հեքիաթ են,
Ուր էլ գնան՝ իրար հետ են-
Լուսիկ, Աստղիկ ու Արևիկ՝
Երեք քույրեր՝ մի մե՛ծ սրտիկ:
Երբ տխուր է Արևիկը,
Տաք ժպտում է մեր Լուսիկը,
Թե հոգնել է Աստղիկը
Գուրգուրում է Արևիկը:
Այսպես միմյանց պահպանումեն,
Սիրում, օգնում, գուրգուրում են:
Եվ բոլորը գիտեն արդեն,
Որ քույրերին հավատարիմ
Ո՛չ մի չար ձեռք չի բաժանի,
Նրանց անդավ սիրո տան մեջ
Դեռ պիտ ծնվեն սերեր անշեջ:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։