Ակնկալվում է, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից. ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր ազատ կարձակվի ԱԱԾ մեկուսարանից։
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի հայցը, որով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանի վճիռը և պահանջվում է կայացնել արդարացման որոշում:
ՀՀ ԱԺ երկու պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից Իգլայի գործով Նոյեմբերի 28-ին դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Մեղադրանքը դատարանի կողմից հաստատվել էր. նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում