Իրանական կողմը հակիրճ պատասխանել է Ադրբեջանի նոտաներին

Իրանը պատասխանել է մայիսի 1-ին եւ 6-ին Ադրբեջանի հղած երկու նոտաներին, որոնցում պաշտոնական Բաքուն խնդրել է պարզաբանել Ադրբեջանի քաղաքացիներ Խալիդա Խալիդի եւ Շամխալ Հուսեյնովի ձերբակալությունը Թավրիզում:

Իրաը պաշտոնապես հայտնել է, որ Խալիդա Խալիդը եւ Շամխալ Հուսեյնովը ձերբակալվել են անօրինական գործունեության փորձ կատարելու համար: Ադրբեջանական կ ԶԼՄ-ի հավաստմամբ,իրանական կողմի նոտայում չի ճշտվում, թե ինչ է ենթադրվում այդ անօրինական գործունեության տակ: Նա նշել է, որ ադրբեջանական կողմը շարունակելու է Իրանի հետ քննարկել այդ հարցը: Ադրբեջանի քաղաքացիները Իրանում ձերբակալվել են լրտեսության եւ անօրինական կապեր ունենալու մեղադրանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում