Գիրքը
01/06/2018 15:10
Նմանատիպ
Մտքի նախշ ու զարդ,
Խոսուն լռություն,
Հույսի պես անպարտ,
Հոգու ցնծություն:
Զրնգոց լույսի,
Հրաշք սպասված,
Անբիբ ողկույզի
Նման չոր ու թաց:
Դարերի դպրոց,
Հավատամք ոգու,
Չմոխրացող բոց,
Խոսք և քո որդուն:
Բանականության
Վկա է գիրքը,
Ձեռագիր ունի
Գրողի միտքը:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։