Արսեն Բաբայանը հրաժարական է տվել. նոր նշանակում
12/06/2018 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար է նշանակվել Կնյազ Սարոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արսեն Բաբայանը:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը համալրվեց ևս մեկ պրոֆեսիոնալով։ ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարումը վստահորեն հանձնում եմ նոր ղեկավարին։
Ձեզ եմ ներկայացնում ոլորտի գիտակներից մեկին, Կնյազ Սարոյանին, ում այսուհետ կարող եք դիմել հարցերով ու վարչության մյուս գործառույթների իրականացման առաջադրանքներով։ Կնյազին թեև կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ, բայց վստահություն ունեմ, որ արդյունավետ է աշխատելու»,- գրել է Արսեն Բաբայանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում