AM | RU
USD
EUR
RUB

Վաչե Գաբրիելյանը նոր կառավարությանը ժամանակ տալու կողմնակից է, շատ արագ արդյունքներ չեն լինելու

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գնահատում է ներկայիս կառավարության եռանդն ու ոգևորությունը՝ լուծելու Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները: Ամերիկյան համալսարանում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկման շրջանակներում լրագրողների հետ կարճ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց նախկին պաշտոնյան: «Աշխատանքների համար կա մեծ ճակատ, մեծ եռանդով սկսել են աշխատել, կարծում եմ՝ պետք է որոշակի վստահությամբ ժամանակ տրամադրել, որ իրենք իրականացնեն այն գործունեությունը, որ ցանկանում են, որից հետո կարելի է գնահատական տալ: Հենց հիմա գնահատում եմ եռանդն ու ոգևորությունը, որով նրանք ուզում են Հայաստանում վաղուց ծառացած խնդիրները լուծել: Արդյունքները շատ արագ չեն լինի, կարևորը կա վստահությունը ժողովրդի կողմից ու օրակարգ, որը պետք է հստակեցնել ու իրականացնել»,-ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում լավ սկզբունքներ են ամրագրված: «Ողջունելի են ոգևորվածությունն ու այն նպատակները, որ դրված են կառավարության ծրագրում»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է ազգությամբ հայ աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի ներգրավվածությանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում, Վաչե Գաբրիելյանը կարծում է, եթե նա սկսի աշխատել Հայաստանում և ունենա մեծ ներգրավվածություն, դա կարող է արդյունք տալ: «Հայաստանը եզակի երկիր չէ, որ որևէ մեկը պետք է այստեղ ծնված-մեծացած լինի, որ ճիշտ բան ասի այստեղի մասին, բայց միևնույն ժամանակ, եթե ամենաճիշտ բաներն էլ ասի, բայց փաստերի հետ գործ չունենա, չի հաջողի: Կախված է նրանից, թե նա որքանով կընդգրկվի այդ գործընթացներում»,-հավելեց Վաչե Գաբրիելյանը:

Անդրադառնալով ներկայիս իր գործունեությանը՝ նախկին փոխվարչապետը նշեց, որ տարբեր քննարկումների է մասնակցում և հանրօգուտ աշխատանքով զբաղվելու տարբերակներ փնտրում: Այս առայժմ հանգստանում է և շարունակում դասավանդել Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Չի բացառվում, որ աշխատանքի անցի միջազգային կառույցում, այս պահին միջազգային կառույցներից աշխատանքի կարճաժամկետ ընդգրկման հնարավորություններ ունի:

Լրահոս
Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ Դավիթ Տոնոյանը այցելել է ՀՀ ԶՈւ-երի մարտական հենակետերից մեկը Ոստիկանները բերման են ենթարկել ավտոմեքենայի պատուհանից ինքնաշեն սարքով կրակած անձին Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը Տիգրան Ուրիխանյանը հայտնել է աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն «Ժողովուրդ». Հրահանգվել է լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկել «Հրապարակ». Մարզպետը դուրս է եկել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ Խրամատներից դուրս գալու ժամանակը «Հրապարակ». Թեժ քննարկում՝ Վահե Գրիգորյանի և ԲՀԿ պատգամավորների միջև «Ժամանակ». Զոհ՝ Վաշինգտոնի հանդիպումից առաջ «Հրապարակ». Հերթական սադրանքը՝ հանդիպումից առաջ «Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է. հանրահավաքներ՝ ոչ, բայց մեծ ֆորում կլինի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 15 Արցախը մեկուսացնելու Բաքվի քաղաքականության սատարումը չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը. Արցախի ԱԳՆ Վարչապետ Փաշինյանը և Բունդեսթագի փոխնախագահը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Փաշինյանն ու Եվրոպան, կարծես թե, սկսել են հասկանալ միմյանց. փորձագետ Ալումյան. Դատավարության կողմերի մեջ մեկը չկա, որ վստահի դատավոր Դանիելյանին Աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ. Ծառուկյան Գևորգ Պետրոսյանը մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից Իրանից Հայաստան թմրամիջոց բերող երիտասարդները ձերբակալվել են Հրաժարականի դիմում է ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժվեց Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի այլ մուտքից դատարան մտնելու մասին Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին. ԱԳՆ հայտարարություն Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը Խաղարկվում է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի 250 տոմս «Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանի դասախոսները դիմել են դատարան «Փաստ». Լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում «Հրապարակ». ՔԿ-ն որոշել է ԲՀԿ առաջնորդին բերման ենթարկել «Իրատես». «Նոր» Հայաստանում ազգականին պաշտոն տալը «սուրբ գործ է» «Հրապարակ». ԲԴԽ-ն քվորումի խնդիր կունենա «Ժամանակ». Իշխան Զաքարյանի պաշտոնանկությանն ուղղված գործընթաց է սկսվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan