AM | RU
USD
EUR
RUB

«Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am։ Այսօր ՀՀ մշակույթի երկու փոխնախարարների ուղեկցությամբ Գյումրիում էր նախարար Լիլիթ Մակունցը, որ եկել էր մշակութային կառույցներ շրջելու ու հիմնախնդիրներին ծանոթանալու։ Նա սկզբում եղավ Շիրակի մարզպետարանում, այստեղ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ քննարկեց մի քանի հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը Շիրակի երկրագիտական թանգարանին տրամադրելու։ Նախարարին նման առաջարկով էր դիմել Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նշենք, որ երկրագիտական թանգարանը խղճուկ պայմաններում է, չի կարողանում ցուցադրել Շիրակի հարուստ պատմամշակութային ժառանգությունը , իսկ ցուցամուշները փչանում են։

Այնուհետ նախարարը շրջայց կատարեց Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի շենք՝ տեղում ծանոթանալու պայմաններին, եղավ նաև Թումո կենտրոնում, Սամվել Բալասանյանին պատկանող «ՍևՂուլ «ամրոցում, մարզային գրադարանում, քայլեց «Մեր մանկության տանգո» ֆիլմի «Վառեմ-Մարեմի» շենքի կողքով ու այցելեց նաև Շիրակի երկրագիտական թանգարան։

Նախարարին այստեղ ներկայացրեցին թանգարանի պատմությունը, ծանոթացրեցին պայմանների հետ՝ ցույց տալով նաև հետաքրքիր ցուցանմուշներ։ Այստեղ պատմական բոլոր ժամանակաշրջաններին վերաբերող նյութեր կան։ Նախարարին ցուցադրեցին անտիկ շրջանի թաղման կարասներից մինչև Բենիամինի պեղումների ժամանակ հայտնաբերված կուրծքը։

«Նախարարին այնպիսի բան ցուցադրեք, որ չի տեսել»,- ասաց երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը։ Նա նախարարին մի նմուշ ցուցադրելով՝ հարցրեց․՝ «ՍԱ ի՞նչէ ձեր կարծիքով տիկին նախարար»։

Լիլիթ Մակունցը, նայելով, ասաց՝ «Չեմ կարող ասել ինչի է նման»։ Նրան ասացին, որ սա կուրծք է, մայր հողի, մայր Աստվածության խորհրդանիշն է, որը հայտնաբերվել է Բենիամինի պեղումների ժամանակ պաշտամունքային սենյակում։

Լիլիթ Մակունցին ցույց տվեցին նաև, Էրզրումի «Սուրբ Նշան» եկեղեցու խաչ, որը գաղթի ժամանակ բնակիչներն են իրենց հետ բերել, որպեսզի որտեղ բնակություն հաստատեն, խաչը դնեն։ «Կառուցել են Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցին, բայց հետո տեսել են, որ խաչը չի համապատասխանում չափերով և հասել է մեզ», -ասաց Լարիսա Եգանյանը։

Հմայակ Խաչատրյանն էլ ցույց տվեց փղերի ծնոտները՝ նշելով, որ Հայաստանի բոլոր փղերը հայտնաբերվել են Շիրակում։ Ցուցադրեցին նաև սրվակներ, որոնք դրված են եղել հանգուցյալների ոտքերի տակ։ Նախարարն, այս ամենը տեսնելով, ասաց որ շատ է ափսոսում փակված, իրար գլխի լցված ցուցանմուշների համար և նշեց, որ մշակույթի նախարարը դեմ թանգարանը Գյուլբենկյանի անվան հիվանադանոցի նախկին շենք տեղափոխելու գաղափարին։

Լրահոս
Ստորաբաժանումների ղեկավարներին տրված են հստակ հանձնարարականներ․ ՊՆ ղեկավար Սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտք ու ելքի իրավունքները. Էլինար Վարդանյան Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը Սիրադեղյանը չի ուզել 72 ժամ ձերբակալվել՝ ՀՀ վերադառնալով. փաստաբանները զբաղվում էին․ 24News Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (Տեսանյութ) Մահացել է Օզդեմիր Բայրաքթարը Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. Գևորգ Փարսյան Ադրբեջանը պետք է զգույշ լինի և չհայտնվի երրորդ երկրների ծուղակում Ֆեդերիկո Մոնդելչին վերադառնում է Հայաստան. համերգ՝ նվիրված Ազնավուրին և Թարիվերդիևին Եվրոպայում գազի գինն իջել Է մինչև 980 դոլար Ռուսաստանը և Հայաստանը արդյունավետ համագործակցություն են հաստատել. Պուտին Սյունիքում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հարուցվել է 1 քրգործ Գեղարքունիք ներխուժած Ադրբեջանի ԶՈւ-ն ավելացրել է զինծառայողների քանակը, սպառազինությունը «Բալասանյան» դաշինքը հաղթեց Գյումրիում Դիլիջանում հաղթել է ՔՊ թեկնածու Դավիթ Սարգսյանը Գորիս խոշորացված համայնքում հաղթել է Առուշ Առուշանյանը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Մեղրիում «Բեզպրեդելը» բերելու է իշխանական բուրգի կազմաքանդման դինամիկայի աճին. Տիգրան Աբրահամյան Գյումրիում «Բալասանյան» դաշինքը հաղթում է ՔՊ-ին, երրորդ տեղում «Զարթոնքն» է «Առուշանյան» դաշինքը Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում, Ներքին Խնձորեսկում առաջատար է ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 15,97 տոկոս․ ԿԸՀ Հայության կենսական շահերի զիջումներով հնարավոր չէ հագեցնել Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը Մահացել է Վանո Սիրադեղյանը Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan