Վերա Բրեժնևան կերգի Երևանի Ազատության հրապարակում

Վերա Բրեժնևան կերգի Երևանի Ազատության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, Armeniasputnik.am: Հանրահայտ «ՎԻԱ գրա» խմբի նախկին անդամ, երգչուհի Վերա Բրեժնևան ելույթ կունենա Հայաստանում անցկացվող ֆուտբոլային «լեգենդների խաղի» շրջանակում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Հայաստան եկող աստղերի թիվն ավելացել է. ֆուտբոլի համաշխարհային լեգենդները կխաղան Երևանում:

Եվրոպայի և Լատինական Ամերիկայի համաշխարհային լեգենդները ընկերական հանդիպում կունենան հուլիսի 8-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։

Հայաստան ժամանող ֆուտբոլային աստղերի թվում է նաև Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեն։ Եվրոպայի հավաքականից կխաղան Ռայան Գիգզը, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Լոթար Մաթեուսը, Խրիստո Ստոիչկովը, Պաոլո Մալդինին, Դեմետրիո Ալբերտինին։ Եվրոպայի հավաքականի կազմում կխաղա նաև Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Աշխարհի չեմպիոններ Ռոբերտո Կառլոսի, Կաֆուի, Բեբետոյի, Ռիվալդոյի հետ մեկտեղ Լատինական Ամերիկայի հավաքականի կազմում դաշտ դուրս կգան նաև արգենտինացի Գաբրիել Բատիստուտան, Խավիեր Զանետտին, Էռնան Կրեսպոն, Կառլոս Վալդերամանը, Ալդաիրը, Ժուլիանո Բելետին, Ժուլիո Սեզարը, Իվան Կորդոբան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում