Հայաստանը ստանձնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Վաղը Հայաստանը ստանձնելու է Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը: Նույն օրը Ստրասբուրգում տեղի է ունենալու նիստ, որի ընթացքում լսվելու է Հայաստանի և Ադրբեջանի պարտավորությունների կատարման մասին զեկույց: Հայաստանը, սույն զեկույցի համաձայն, հանվում է հատուկ մոնիտորինգի ռեժիմի տակից և մեր երկրին կոչ է արվում շարունակել առաջընթացը պարտավորությունների կատարման գործում հատուկ ուշադրություն դարձնելով ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու պարտավորությանը: ՀՀ-ն ԵԽ նախարարների կոմիտեում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը կփոխանցի Ավստրիային: Արդեն 2014թ.-ի մայիսից ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը: Անկասկած, Ադրբեջանը փորձելու է այդ հնարավորությունը օգտագործել Ղարաբաղի հարցով ադրբեջանամետ փաստաթղթերի ընդունման համար: ՀՀ-ն, սակայն, կարծես թե չի պատրաստվում օգտագործել այդ հնարավորությունը: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ ինքը դեմ է ԼՂ հարցը նման կառույցներ տեղափոխելուն:Գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում