AM | RU
USD
EUR
RUB

ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, Armtimes.com: «Երկրապահ» կամավորականների միության եւ կառույցի արդեն նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի շուրջ սկանդալային աղմուկը փոքր-ինչ թուլանալուց հետո ԵԿՄ փորձում է վերադառնալ բնականոն աշխատանքի: Միությունը պատրաստվում է սեպտեմբերին արտահերթ համագումար հրավիրել, ձեւավորել նոր վարչություն եւ ընտրել նոր նախագահ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցեց ԵԿՄ փոխնախագահներից Համլետ Հայրապետյանը:

«Այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթում «Երկրապահ» կամավորականների միություն հասարակական կազմակերպությունը նոր նախագահ կընտրի: Նոր վարչությունը ձեւավորվելու է նույն համագումարի ժամանակ: Հին վարչությունը, որը դեռ գործում է, նիստ է հրավիրելու եւ որոշում է կայացնելու՝ առաջիկա համագումարի անցկացման մասին: Որոշումից հինգ օր հետո տեղի է ունենալու նոր համագումար»,- մասնավորապես, ասաց Հայրապետյանը:

Հայրապետյանի խոսքով՝ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրվում է երեք տարբերակով՝ «Երկրապահ» կամավորականների միության անդամների 1/3-ի ստորագրությամբ, վարչության անդամների 2/3-ի ստորագրությամբ կամ վերահսկիչ հանձնաժողովի հրատապ պահանջի դեպքում:

«Հավանական տարբերակն այն է, որ առաջիկայում վարչության նիստ կլինի եւ վարչության անդամների 2/3-ի որոշմամբ կգնանք ԵԿՄ նախագահի արտահերթ ընտրությունների: Հիմա գործում է աշխատակազմ, որը նախապատրաստվում է առաջիկա համագումարին, քանի որ համագումարի համար շենք, մանդատներ եւ այլ բաներ են պետք: Այդ հաշվարկներն է կատարում եւ որոշում է՝ քանի անդամից քանիսին ընտրել համագումարի պատվիրակ»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը եւ եւս մեկ անգամ շեշտեց, որ նախագահն ընտրվելու է վարչության նիստում, իսկ այդ նիստը չի բացառվում, որ լինի համագումարից անմիջապես հետո:

ԵԿՄ փոխնախագահներից Վազգեն Վարդանյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ առայժմ ոչ մի խոսք չկա, թե երբ պետք է տեղի ունենա ԵԿՄ վարչության նիստը, որի ընթացքում պետք է ընտրվի կառույցի նոր նախագահը: Նա միաժամանակ նշեց, որ պարզ չէ, թե ԵԿՄ վարչության քանի անդամ է ընտրվելու: Նախկին վարչությունն ունեցել է 185 անդամ: Թիվը հնարավոր է՝ նվազի: Վարդանյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ չի գնում ԵԿՄ գրասենյակ:

«Հայկական ժամանակ»-ը ԵԿՄ-ականների հետ մասնավոր զրույցներից տեղեկացավ, որ վերջին շրջանում երկրապահներն ակտիվ վարչության նիստեր են անում: Թեժ քննարկման միակ թեման էլ ապագա նախագահի թեկնածության հարցն է: Պարզվում է, որ ԵԿՄ-ականներն արդեն «գցել-բռնել» ու որոշել են, թե ով է լինելու իրենց կառույցի ղեկավարը: Համլետ Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ վարչության նիստերի ժամանակ ներկաները նախագահի պաշտոնում տեսնում են ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին:

«Իմ կարծիքով՝ Արամ Սարգսյանը պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ Երկրապահ ընտանիքի համար ավելի լավ կլինի: Ինքնաբուխ հավաք է տեղի ունեցել, խնդիրը շրջանառվել է ԵԿՄ բաժանմունքներում, մարդիկ եկել են ընդհանուր հայտարարի: Այս ընթացքում վարչության երեք նիստ է եղել, մարդիկ իրենց կարծիքն են արտահայտել»,- մասնավորապես ասաց Համլետ Հայրապետյանը:

Ի դեպ, Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ հնարավոր է զբաղեցնի այդ պաշտոնը: Միաժամանակ նա հայտնել է, որ ԵԿՄ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Արամ Սարգսյանից զատ ԵԿՄ նախագահի պաշտոնում ինքնաառաջադրման ցանկություն է հայտնել ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» նախկին պատգամավոր Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Սակայն այս տարբերակն այդքան էլ ընդունելի չէ ԵԿՄ-ականների համար: Համենայնդեպս, նման կարծիք է ձեւավորվում ԵԿՄ փոխնախագահ Վազգեն Վարդանյանի տեսակետից:

«Արամ Սարգսյանին են հակված տեսնել ԵԿՄ նախագահ: Կոռնիձորի Արոն երբվա՞ ԵՄԿ անդամն է, որտեղ է գրանցված: Ինքը նախ պետք է մանդատ ստանա, մանդատով գա համագումար, իսկ համագումարում պետք է ընտրվի որպես վարչության անդամ եւ վարչության անդամների մեջից նոր ընտրվի նախագահ: Երեւանի քաղաքապետը ոնց է ընտրվում, ավագանի՞ն չի ընտրում: Հիմա, որ ես ասեմ Երեւանի քաղաքապետ եմ ուզում լինեմ, կլինի՞: Արամ Սարգսյանը ԵԿՄ-ի առաջին անդամներից է, ինչ մասին է խոսքը: Նա անցած համագումարին վարչության անդամ է ընտրվել»,- ասաց Վազգեն Վարդանյանը:

ԵԿՄ-ում ինտրիգների եւ սկանդալների պակաս չկա: Շուտով հնարավոր է, որ եւս մեկ պայթյունի ականատես լինենք այս կառույցում: Բանն այն է, որ ԵԿՄ գործող վարչության առանցքային դեմքեր ցանկանում են ստեղծել ԵԿՄ խորհրդի անդամներից բաղկացած վարչություն, որի անդամները միասին կհամակարգեն ու կղեկավարեն վարչությունը: Ասել է, թե նրանք չեն ուզում ընտրել նոր նախագահ եւ իշխանությունը տալ մեկ անձի:

Ըստ նրանց՝ մեկ անձով չի կարող պայմանավորված լինել ամբողջ կառույցի աշխատանքը: Ըստ ԵԿՄ անդամների՝ խորհրդի անդամներից բաղկացած վարչության կողմից ղեկավարելու դեպքում կկիսվի ու միաժամանակ կավելանա պատասխանատվությունը, որը դրվելու է մի քանի հոգու վրա՝ ԵԿՄ կառավարման խորհրդի անդամների:

Լրահոս
Իջևանում բախումների հետևանքով տուժել է շուրջ 25 ոստիկան, դեպքի վայր է մեկնել ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի գրասենյակի հայտարարությունը Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ ՊԲ հրամանատար մեկնել է հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը Վրաստանում կարևոր են համարում Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի Եվրահանձնաժողովի նոր նախագահի հետ հարկավոր է օպերատիվ կերպով դրական հարաբերություններ հաստատել. փորձագետ Ամեն մեկն իր ոլորտում սկսում է հիասթափվել. հոգեբան Քոչարյանի գործով դատավորի աշխատասենյակում խուզարկությունը կատարվել է քրեական գործի շրջանակներում. ՀՔԾ-ն հաստատում է Հայաստանի հետ իրավիճակն այլ է, այն մեր ռազմավարական գործընկերն է․ Սերգեյ Լավրով Ողբերգական վթար՝ ՌԴ-ում. կրկին հայեր են մահացել Լավրովը նշել է վրացական թռիչքների արգելքը վերացնելու պայմանները Արծրուն Հովհաննիսյան․ Կրակոցներից տուժել են Ելփի գյուղի տները Եվրահանձնաժողովը կին նախագահ ունի Թրամփն արգելել է վաճառել Թուրքիային F-35 կործանիչներ Վարչապետն Արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել Վահե Հակոբյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու Ավինյանի, Միրզոյանի ու Մնացականյանի ԱՄՆ այցերից ակնկալիքներն առանձնապես մեծ չեն. Հասմիկ Վարդանյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է. Մայր Թատրոն «Հրապարակ». ԼՀԿ-ում լուրջ տարաձայնություննե՞ր կան «Ժամանակ». Ռուստամ Բադասյանը վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա «Փաստ». Սևանից այս տարի ևս ջրառ կատարելու քաղաքական որոշում կա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 17 Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ C-400-ները սպառնալիք չեն ՆԱՏՕ-ի համար Իշխանություն, որի հետ չի կարելի պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն վճռաբեկ բողոք է ներկայացնել քրգործի վարույթը կասեցնելու որոշման բեկանման դեմ Թուրքիան արձագանքել է իր դեմ կիրառվելիք ԵՄ-ի՝ պատժամիջոցների որոշմանը Գյուլենականների «որս» Թուրքիայի օդուժում Քաղցրաշենցիները նստացույց են անում կառավարության շենքի դիմաց. «Էսի պալիցեյսկի ուչաստըկ ա» Նիգերիացի ծովահենները 10 թուրք նավաստիների են առևանգել Ամոթ է, սա իշխանությա՞ն, թե՞ ոհմակի մոտեցում է Իրանի գործարքին այլընտրանք չկա, պահպանեք այն․ Մոգերինի Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ Հակառակորդի կրակոցի հետևանքով Նախիջևանի հետ սահմանին հրդեհ է բռնկվել (Տեսանյութ) Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական Հանրությունը պետք է տեղեկանա հարցի բոլոր նրբություններին և լուրջ վերաբերմունք ցուցաբերի. Արցախի ԱԺ փոխնախագահ Իրանի ԱԳ նախարարը կարծում է, որ Թրամփը պատերազմ չի ցանկանում հանրապետության դեմ ԵՄ-ն կասեցնում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը Կիպրոսի ճգնաժամի պատճառով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan