Հենրիխ Մխիթարյանը մեծ հույսեր է կապում նոր մրցաշրջանի հետ

Հենրիխ Մխիթարյանը մեծ հույսեր է կապում նոր մրցաշրջանի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ ակնկալիքներ ուներ նոր մրցաշրջանից:

«Գուցե այնպես լինի, որ այլևս տեսնենք այն Մխիթարյանին ով խաղում էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: Քանի որ հիմա խաղում եմ «Արսենալ»-ի համար, որն այլ փիլիսոփայություն ունի: Ամեն ինչ անելու եմ լավ մրցցաշրջան ունենալու համար՝ շատ գոլեր խփելով և գոլային փոխանցում կատարելով: Քրտնաջան աշխատում եմ և վստահ եմ հաջող մրցաշրջան ենք ունենալու»,- ասել է Մխիթարյանը:

Լոնդոնի «Արսենալ»-ն այս օրեր ուսումնամարզական հավաք է անցկացնում Սինգապուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում