Դոնեցկում եռօրյա սուգ է հայտարարվել Զախարչեկոյի մահվան կապակցությամբ
01/09/2018 11:21
Նմանատիպ
Դոնեցկի ինքնահռչակ ազգային հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչեկոյի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Դոնեցկի ազգային հանրապետության կայքը:
«Սեպտեմբերի 1-ին, 2-ին և 3-ին հանրապետությունում հայտարարվել է սգո օր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Զախարչենկոն մահացել է Դոնեցկի կենտրոնական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի ժամանակ վիրավորում է ստացել եկամուտների նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում