AM | RU
USD
EUR
RUB

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գիտակցում է իր պատասխանատվությունը

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Hraparak.am:

- Պարոն Պոլոսկով, օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում սպասվող ստուգումների վերաբերյալ։ Գրառումը սկսվում է․ «Ալբանական օրացույցով 37 թիվն էր, հիշում եմ՝ մտանք Քաջարան․․․» խոսքերով։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ա․ Գրիգորյանի նշված գրառմանը և ըստ Ձեզ՝ ի՞նչ էր ակնարկում նա այս խոսքերով։

- Գիտեք, պետական պաշտոնյայի՝ իր երկրի թիվ մեկ հարկատուի, բազմահազարանոց կոլեկտիվ ունեցող ձեռնարկության հանդեպ նման անլուրջ վերաբերմունքը առաջին հերթին առաջացնում է տարակուսանք։ Մեզ համար անկեղծ զարմանալի է, որ պարոն Գրիգորյանը զուգահեռներ է անցկացնում իր գլխավորած տեսչական մարմնի ապագա ստուգումների և 37 թվականի միջև։ 37 թվականը պատմության մեջ հայտնի է ստալինյան մասսայական ռեպրեսիաներով և հետապնդումներով։ Արդյոք դա՞ է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի դիմաց դրված նպատակը։ Դա՞ է իրենց աշխատաոճը։ Պարոն Գրիգորյանը առաջին անգամ չէ, որ նման տոնով է խոսում մեր ընկերության մասին։ Իր նախորդ գրառումները, թե․ «Հեղափոխությունը շարունակվում է. շուտով մտնելու ենք Քաջարան» էլ ավելի համոզիչ տպավորություն են ստեղծում, որ տեսչական մարմինը պատրաստվում է ոչ թե ստուգմներ, այլ լայնամասշտաբ հարձակմում գործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա։ Սա, ինչ խոսք, խիստ մտահոգիչ է։

- Արթուր Գրիգորյանը նաև կոչ է արել տեղական ակտիվ երիտասարդությանը, քաղաքացիական ակտիվին ու առհասարակ Սյունիքում հանքարդյունաբերական հարցերով հետաքրքրված բոլորին աջակցել նրան սպասվող ստուգումներում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կոչը։

-Այն պարագայում, երբ խոսքը գնում է մոտ 65 տարվա պատմություն ունեցող ձեռնարկությունում ստուգումներ իրականացնելու և ստուգման նպատակներին առնչվող որոշակի տեղեկատվություն ստանալու մասին, «ակտիվ երիտասարդությանը» դիմելը նույնպես տարակուսանքի տեղիք է տալիս։ Միգուցե ավելի տրամաբանական կլիներ կոչն ուղղել հենց ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր ականատեսն են ձեռնարկության պատմությանը, տեղյակ են անցյալի ու ներկայի զարգացումներին: Այս հանգամանքը առիթ է տալիս ենթադրել, որ տեսչական մարմնի ղեկավարին հետաքրքիր չեն օբյեկտիվ փաստերը, իրականացված բարեփոխումներն ու կատարված ներդրումները: Այսինքն՝ Ա. Գրիգորյանն ըստ երևույթի հետաքրքրված չէ օբյեկտիվ տեղեկատվություն կրողների աջակցություն մեջ, նրան պետք է հոծ բազմություն, ցանկալի է՝ ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս, այստեղ առկա է ազգային անվտանգության լուրջ սպառնալիք, քանի որ խոսքը գնում է երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկության հանդեպ ոտնձգության մասին՝ «ակտիվ երիտասարդության» ներգրավմամբ։ Չի կարելի անտեսել այն փաստը, որ օրն ի բուն աշխատող և բարիք ստեղծող բազմահազարանոց կոլեկտիվը կարող է չհանդուրժել նման վերաբերմունքը. դա կարող է հանգեցնել ընկերության գործունեության խաթարմանը, աշխատակիցների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը և անկանխատեսելի զարգացումներ ունենալ:

- Ստացվում է, որ ըստ Ձեզ, Ա․ Գրիգորյանի նշված հայտարարությունները բուն ստուգումների հետ որևէ առնչություն չունե՞ն։

- ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի վերջին, ինչպես նաև բազմաթիվ նախորդ գրառումենրը կրում են խիստ մանիպուլատիվ բնույթ։ «Ազգայնացում», «օֆշորային մեխանիզմների առկայություն», «թաքցված եկամուտներ» և այլն, ահա պարզապես մի քանի մեջբերում Ա․ Գրիգորյանի՝ կոմբինատի մասին կատարած նախկին գրառումներից: Ինչպես նկատում ենք՝ ոչ մի խոսք ընդերքօգտագործման և բնապահպանության մասին: Ակնհայտ է, որ հիշատակված ակնարկները ոչ միայն բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, այլև որևէ առնչություն չունեն և չեն կարող ունենալ նախատեսվող ստուգումների հետ, բացարձակապես դուրս են տեսչական մարմնի իրավասությունների շրջանակից և խոսում են տեսչական մարմնի ղեկավարի գիտակցության մեջ նստած գաղափարների և նկրտումների մասին։ Մենք ունենք լուրջ մտավախություն, որ տեսչական մարմնի ղեկավարը չի պատկերացնում իր ղեկավարած կառույցի նպատակների և խնդիրների լրջությունը, զուրկ է պետության առջև ստանձնած պարտավորությունների և իր գործողությունների հետևանքների գիտակցումից, իսկ պաշտոնական լիազորություններն օգտագործում է նախկինում ունեցած իր անձնական կամ խմբային ամբիցիաների բավարարման նպատակով: Մենք հստակ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը պետության, կառավարության և մեր բազմահազարանոց կոլեկտիվի առջև, պատկերացնում ենք են նաև արհեստականորեն հրահրված զարգացումների հետևանքները՝ երկրի տնտեսության, բնակչության և մարզի համար, որոնք կարող են խիստ անբարենպաստ լինել, անգամ՝ կործանարար:

- Ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդդենային կոմբիանտը ստեղծված իրավիճակում։

-Ցանկանում եմ շատ հստակ նշել, որ մենք ոչ մի պարագայում չենք գնալու սադրանքի և մեզ պարտադրվող հակազդեցության ճանապարհով: Շարունակելու ենք գործել օրենքի շրջանակներում և մեզ համար ընդունելի կլինի մեր գործունեության հետ կապված ցանկացած եզրակացություն և որոշում, որը կբխի ՀՀ օրենսդրության պահանջներից՝ ասել է թե Հայաստանի և նրա տնտեսության շահերից:

Լրահոս
Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan