AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը ՖՄԿ նոր, բայց վստահ ու հպարտ անդամ է. Զոհրաբ Մնացականյան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Միկաել Ժանի այցը տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, ուստի պատահական չէ, որ մեր քննարկման հիմնական թեման հենց գագաթնաժողովն է: Քննարկել ենք այն գերակայությունները, որ կան մեր ու ֆրանկոֆոն երկրների օրակարգում»,- նշեց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիան՝ որպես լեզվի բազմազանության և ֆրանսերենի տարածման լծակ կարևոր դեր ունի Հայաստանի համար: Նրա համոզմամբ՝ լեզուն կարևոր գործիք է՝ առաջ տանելու ընդհանուր արժեքները, նպատակները, համագործակցությունը: «Ֆրակոֆոնիան հարուստ է իր անդամակցությամբ, իր մեջ ներառում է աֆրիկյան մայրցամաքի, հարավային, հարավ-արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի երկրներ, որոնք աշխատում են միասին, օգտագործում են համագործակցությունն ընդհանուր արժեքներն առաջ տանելու համար. դրանք են բազմազանությունը, համերաշխությունը, մարդասիրությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա շեշտեց, որ հենց այդ արժեքներն առաջ տանելու շուրջ են կառուցված գագաթնաժողովի գերակայությունները: «Նպատակ ունենք հնարավորինս պրակտիկ արդյունքներ ունենալ ինչպես գագաթնաժողովին, այնպես էլ 2018-2020 թվականների մեր նախագահության ընթացքում: Վստահ եմ, որ գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու Հայաստանի համար: Փորձում ենք որքան հնարավոր է ցույց տալ մեզ ու մեր մշակույթը, արժեքները»,- ասաց Մնացականյանը:

Չբացելով բոլոր փակագծերը՝ նա ընդգծեց, որ գործընկեր երկրների հետ ավարտին են հասցվում բանակցությունները գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվելիք փաստաթղթի շուրջ: Նա հայտնեց նաև, որ ընդունվելու են կարևոր բանաձևեր կանանց ու տղամարդկանց իրավահավասարության, երիտասարդության թեմաներով: Գումարվելու է նաև տնտեսական ֆորում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Բացի այդ, Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 7-12-ը գործելու է Ֆրանկոֆոնիայի ավանը, որտեղ շուրջ 40 տաղավարներում ներկայացվելու է հայկական մշակույթը, արվեստն ու արհեստը: Եզրափակիչ համերգին հանդես են գալու ֆրանկոֆոն աշխարհի տարբեր աստղեր:

«Հայաստանի համար սա բավական մեծ պատիվ է և պատասխանատվություն: Մենք Ֆրանկոֆոնիայի նոր, բայց բավական վստահ ու հպարտ անդամ ենք և մեր գործունեությամբ ու անդամակցությամբ փորձում ենք բազմակողմ համագործակցության այս հարթակն օգտագործել՝ առաջ տանելու այն ընդհանուր արժեքները, որոնք միավորում են անդամ պետությունները Ֆրանկոֆոնիայի շրջանակում»,- հայտարարեց արտգործնախարարը:

 

Լրահոս
ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 (Տեսանյութ) Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է. ԿԳՆ Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան Պուտին. Հայաստանի ու մյուս երկրների հետ միությունները կառուցվում են ինքնիշխանության հարգման վրա Դավիթ Տոնոյանի հավաստիացմամբ` սահմանային իրավիճակը կայուն է Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆլորենցիայում կմասնակցի «Կրոնների փառատոն»-ին «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ Հնարավոր է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում Մակրոնն առաջարկել է նվազեցնել Շենգենյան գոտին Վարչապետի նոր նշանակումը Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում եղանակից Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը Երևան-Մեղրի ճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ «Հրապարակ». Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը «Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ «Հրապարակ». Վազգեն Սարգսյանին ոչ արժանի պահվածք «Ժամանակ». Հանրությունը կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը «Փաստ». Գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները» «Ժողովուրդ». Համանախագահները, ԵՄ պաշտոնյաները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Մինչև ապրիլի 28-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան Նիդերլանդներում տարբեր քաղաքներում ոգեեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan