Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն
25/09/2018 10:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ոստիկանության Զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:
ՀՔԾ-ից նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում