AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ-ից ՀՀ ներկրվող գազի սակագնի նվազեցման հարց երկու կողմերը դեռ չեն քննարկում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման մասին խոսելը դեռ շուտ է, սակայն հարցը ներառված է երկկողմ հարաբերությունների օրակարգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած Երևան-Մոսկվա-Աստանա-Մինսկ տեսամիացման ընթացքում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

«Գազի ու էներգետիկայի խնդիրը հայ-ռուսական օրակարգի հիմնական հարցերից մեկն է։ Գազի հետ կապված հարցերը մշտապես մեր երկկողմ քննարկման տիրույթում են։ Այսօր դեռ շուտ է խոսել գների նվազեցման մասին։ Եթե լինեն փոփոխություններ, մեր հասարակությունն, իհարկե, կիմանա այդ մասին»,- ասաց նա:

Տեսամիացման ժամանակ մինսկցի լրագրողները Գասպարյանից հետաքրքրվեցին` արդյոք Հայաստանի Հանրապետությունը քայլեր կձեռնարկի՞, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանն նվազեցնի օտարերկրյա փոխադրողների համար սահմանված սակագները:

«Զվարթնոց» օդանավակայանը մասնավոր է, բայց մենք քննարկում ենք գնային քաղաքականության հարցը Քաղավիացիայի պետական կոմիտեի հետ ու փորձում լուծել այն: Հուսով եմ, կարճ ժամանակում կկարողանանք այդ խնդիրը լուծել, որովհետև նաև հետաքրքրված ենք Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, որի շահերը համընկնում են գների իջեցման հետ»,- նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը:

Բելառուս լրագրողներին հետաքրքրեց նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է իրենց աջակցել Մեղրիի տարածքով Իրանի հետ համագործակցության հարցում:

«Եթե մեր բելառուս գործընկերները ցանկանում են առևտրաշրջանառություն սկսել Իրանի հետ, մենք պատրաստ ենք եռակողմ քննարկել այդ հարցերը: Իրանը մեր հարևանն է, որի հետ ընկերական հարաբերություններ ունենք, և այդ հարցում խնդիր չենք տեսնում»,- ասաց Գասպարյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը նշեց, որ Հայաստանը նաև Ղազախստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցության մեծ հեռանկար ունի, որն էլ պետք է օգտագործել:

 

Լրահոս
Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով ԱԱԾ սահմանապահ զորքերը համալրվում են ինտենսիվ կերպով Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 (Տեսանյութ) Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է. ԿԳՆ Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան Պուտին. Հայաստանի ու մյուս երկրների հետ միությունները կառուցվում են ինքնիշխանության հարգման վրա Դավիթ Տոնոյանի հավաստիացմամբ` սահմանային իրավիճակը կայուն է Արցախի պատվիրակությունը Որուգվայում շարունակում է քաղաքական հանդիպումները Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսին. Պուտին Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆլորենցիայում կմասնակցի «Կրոնների փառատոն»-ին «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ Հնարավոր է ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Վաշինգտոնում Մակրոնն առաջարկել է նվազեցնել Շենգենյան գոտին Վարչապետի նոր նշանակումը Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում եղանակից Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը Երևան-Մեղրի ճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ «Հրապարակ». Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը «Իրատես». Իշխանական հիերարխիայում սպասվում են կադրային լուրջ վերադասավորումներ «Հրապարակ». Վազգեն Սարգսյանին ոչ արժանի պահվածք «Ժամանակ». Հանրությունը կիմանա, թե ովքեր են Հայաստանի հանքավայրերի իրական տերերը «Փաստ». Գերատեսչություններում արդեն իսկ պատրաստում են «սև ցուցակները» «Ժողովուրդ». Համանախագահները, ԵՄ պաշտոնյաները չեն ողջունում Արցախը բանակցային սեղան վերադարձնելը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 26 Մինչև ապրիլի 28-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելն ընդգծում է մեր երկրների հարաբերությունները. Փաշինյան Նիդերլանդներում տարբեր քաղաքներում ոգեեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan