Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Զախարովա
04/10/2018 14:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում Է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,- ասել է դիվանագետը:- «Այժմ կարեւոր է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ Է գտել վերջին ժամանակներս»:
«Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին»,- ընդգծել է Զախարովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում