AM | RU
USD
EUR
RUB

Մեծ Բրիտանիան ցանկանում է պարզել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահի և նրա կնոջ միլիոնների ծագումը

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունն առաջին անգամ պահանջել է բացահայտել օտարերկրյա քաղաքացու հարստության աղբյուրը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է bbc.com-ը։

Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի գործակալությունը 2018թ․ սկզբին պետության համապատասխան մարմիններին դիմելով պահանջել է բացահայտել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի և նրա կնոջ Զամիրա Խադիջևայի միլիոնների հասնող ունեցվածքի ծագման աղբյուրը։

Գործակալությունը պահանջը ներկայացրել է տարեսկզբին, և գործի վերաբերյալ դատավարություն է սկսել, սակայն պատասխանող կողմի տվյելները հրապարակվել են միայն 2018թ․ հոկտեմբերին։

Գործի հանգամանքների համաձայն՝ Ադրբեջանի «Միջազգային բանկի» նախկին նախագահ Ջհանգիր Խադիջևի կինը Զամիրա Խադիջևան վարել է շքեղ ապրելակերպ։

Փաստաթղթերում տեղ գտած տվյալներով՝ նա 10 տարվա ընթացքում միայն Harrods հանրախանութում ծախսել է մոտ 16 մլն ֆունտ սթեռլինք, ինչպես նաև Մեծ Բրիտանիայում ձեռք է բերել ավելի քան 20 մլն ֆունտ սթեռլինք արժողությամբ անշարժ գույքեր։

Խադիջևների ունեցվածքի շուրջ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են ուսումնասիրել երկրի տարածքում բնակվող այն անձանց ակտիվները, որոնք կասկածվում են քրեական գործունեություն ծավալելու մեջ, ինչպես նաև եվրոպական տնտեսական տարածությունից դուրս գտնվող ազդեցին քաղաքական գործիչների ակտիվները։

Լոնդոնի գլխավոր դատարանը Զամիրա Խադիջևայից պահանջել է բացատրել, թե ինչ միջոցներով են ձեռք բերվել 11,5 ֆունտ սթեռլինգ արժողությամբ տունը և 11,5 մլն ֆունտ սթեռլինգ արժողությամբ Նայթսբրիջում գտնվող հողատարածքը և այդ միջոցների ծագման աղբյուրը։

Դատարանից ստացված տեղեկության համաձայն, եթե Զամիրա Խադիջևան չկարողանա պարզաբանել իր միլիոնավոր դրամական միջոցների և անշարժ գույքերի ծագման սկզբնաղբյուրը, դատարանը կարող է առգրավվել նրա ունեցվածքը։

Խադիջև ամուսինները արձագանքելով դատարանի նման որոշմանը նշել են, որ իրենց ունեցվածքն օրինական է, և դատարանի որոշումն անվանել են անարդար։

Լրահոս
Ռուսաստանի դեսպանը խոսել է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման մասին Հայաստանում ՌԴ դեսպանը հայ-ռուսական հարաբերությունները դրական է գնահատում Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կանդելակի․ Զելենսկին, ինչպես Փաշինյանը, նոր պետք է հասկանա կառավարման բարդությունն ու ծավալը Ազգային ժողովի բակում հիմնվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի ՀՀ նախագահը ստորագրել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների՝ մեծ աղմուկ հանած օրենքը Ես նեղը չեմ ընկել, չեմ ընկնում, չեմ ընկնելու. Հայկ Մարությանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարին Թուրքիայի արտգործնախարար. «ԱՄՆ-ն արդեն չափն անցնում է» Այսօր տեղի կունենա Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը Մոսկվա-Երևան ինքնաթիռի ուղևոր է մահացել Բակո Սահակյանը մասնակցել է ՀԱՊՀ-ի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության կազմակերպությունների իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը ԱԺ-ն կողմ քվեարկեց ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրին ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Սարավան-«Զանգեր» հատվածում բուք է Հայաստանի ռուսական ավիաբազան կվերազինեն Սու-30ՍՄ կործանիչներով. աղբյուր ԱՄՆ-ն կչեղարկի Թուրքիային տված իրանական նավթի ներկրման ժամանակավոր արտոնությունը Ահաբեկչությունից հետո տուրիստները զանգվածաբար լքում են Շրի Լանկան Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Իրատես». Ինչ հիմքով են մի ամբողջական հիմնարկ տեղափոխում «Ժամանակ». Ով է նշանակվել ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն «Փաստ». Վարչապետի աշխատակազմում որոշակի լարվածություն կա «Ժամանակ». Ովքեր են կանգնած Ամուլսարի ոսկու հանքավայրի մոնիտորինգով զբաղվող ընկերության հետևում «Իրատես». Իշխանությունները ձեռնամուխ են եղել նոր իդեա-ֆիքսի իրականացմանը «Ժամանակ». Շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը «Հրապարակ». Մակունցին նոր Տոյոտա Քեմրի են գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 23 Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել Սերժ Սարգսյան.«Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չի լինի» Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ Տեր Ղազարը վերադարձավ իր իրավունքներին ու պարտականություններին Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan