AM | RU
USD
EUR
RUB

Իգոր Պետրիշենկոյի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ն պետք է միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաշալի ընդունելություն, հետաքրքիր աշխատանքային միջավայր. Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն այսպես բնորոշեց Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի անցկացումը:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին ավանդաբար հրաշալի ընդունելություն կազմակերպելու, հետաքրքիր աշխատանքային միջավայր ապահովելու համար: Այստեղ հնարավորություն է ստեղծված ներկայացնելու մասնակից ընկերությունների ներուժը: Իմ գործընկերների, Հայաստանի վարչապետի հետ մենք շրջում էինք տաղավարներով, տարբեր հարցադրումներով դիմում ընկերություններին, ծանոթանում նրանց հնարավորություններին: Կարևոր է տեղեկանալ մեր ընկերությունների ներուժին, որ հետագայում ձևավորենք պայմանագրային այնպիսի բազա, կարողանանք առաջ տանել այն դրական փորձը, որի արդյունքում լինեն հարմարավետ պայմաններ գործարարների համար: Այնպիսի պայմաններ պետք է լինեն, որ մեր ընկերությունները կարողանան ազնիվ ու մրցակցային պայմաններում ազատ իրացնել իրենց ապրանքը ԵԱՏՄ շուկայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ իր ելույթում նշեց Իգոր Պետրիշենկոն:

Բելառուսի փոխվարչապետը նշեց, որ ֆորումի ժամանակ գործընկերները խոսեցին վարկանիշային ցուցանիշների, «Դուինգ բիզնես»-ի մասին: Նրա կարծիքով, ԵԱՏՄ-ն պետք է հայտ ներկայացնի և միջազգային վարկանիշային հարթակում նոր դիրքեր նվաճի:

«2018 թվականին վերջին ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ առևտրաշրջանառության ոլորտում դրական միտում է առկա, դիրքերն ամրապնդվում են: Մենք, որպես բաց տնտեսությամբ երկիր, հետաքրքրված ենք, որ ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսությունում լավ դիրք զբաղեցնի»,-ասաց Բելառուսի փոխվարչապետը:

Իգոր Պետրիշենկոյի խոսքով, ոչ միայն կարևոր է ԵԱՏՄ-ի տարածքում միության անդամ երկրների ապրանքների ազատ տեղաշարժը, այլև միջազգային շուկայում դիրքեր նվաճելը: Նա այստեղ կարևորեց անդամ երկրների միմյանց աջակցելու գործընթացը, որպեսզի ԵԱՏՄ ապրանքները դրսի շուկայում մրցակցեն ու կայուն դիրքերում լինեն:

«Մենք պետք է մեր ապրանքներն առաջ տանենք, խթանենք շրջանառությունը: Ոչ միայն Եվրոպայից բերվեն տեխնոլոգիաներ, ապրանքներ, այլև մեր ապրանքները եվրոպական շուկայում լայնորեն ներկայացված լինեն: Մենք պետք է շարունակենք աշխատել Եվրոպական միության և այլ մեր միջազգային գործընկերների հետ»,-ասաց Իգոր Պետրիշենկոն:

Լրահոս
Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը Կառլեն Եսայանի կոլեկտիվի անակնկալը նրա ընտանիքին. 5 տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan