Նախնական տեղեկություններով Ինդոնեզիայում վթարված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել
29/10/2018 12:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում