AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am:  Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ. համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը ներկայացրել է նախագահության ընթացքում իր երկրի առաջնահերթությունները:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են եղել` ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց նկատմամբ փոխհամաձայնեցված միջոցառումների վերաբերյալ համատեղ հայտարարությունը:

Պետությունների ղեկավարներն ընդունել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումներ, որոնք նպատակամղված են ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կատարելագործմանը, անօրինական միգրացիային հակազդելուն, համակարգված տեղեկատվական քաղաքականության զարգացմանը, հավաքական ուժերի կազմակերպմանն ու կազմի ճշտմանը, ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածության հաստատմանը:

Ընդունվել են նաև ՀԱՊԿ-ի գործընկերոջ և կազմակերպությանն առընթեր դիտորդի կարգավիճակի իրավական ձևակերպմանը վերաբերող փաստաթղթերը, որոնց ընդունումը հնարավորություն Է ստեղծում որակապես նոր մակարդակով մի շարք երրորդ երկրների հետ կազմակերպության համագործակցության հաստատման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են հարցի շուրջ քննարկումները շարունակել սույն թվականի դեկտեմբերի 6-ին` Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում: Միաժամանակ, աշխատանքներ են տարվելու Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ կապված հարցերը կարգավորող համապատասխան նորմերի մշակման ուղղությամբ:

 

Լրահոս
ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ռիքերի հետ Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Կայացել է «Հյուսիս-հարավ», քաղաքային կայուն զարգացման և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի նիստը ԱՄՆ-ն դիտարկում է Անկարայի նկատմամբ պատժամիջոցների երեք նոր փաթեթի կիրառման հավանականությունը Արցախում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից քաղաքացի է տուժել Ժամանակավորապես փակ կլինի Փափազյան փողոցը Եվս 4 տարի․ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ միացավ նախագահական մրցապայքարին Ազգային ժողովի դիմաց եկամտային հարկի համահարթեցման դեմ նստացույց է իրականացվում Մեղադրող կողմը դատարանին խնդրում է կալանավորել Քոչարյանին և բեկանել առաջին ատյանի որոշումը Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սառա Անջարգոլյանը նշանակվել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Անցումային արդարադատությանն աջակցության մասին Հայաստանի իշխանությունների և իշխանամետ շրջանակների հայտարարությունները մանիպուլյացիա են. փորձագետ ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը Արթուր Վանեցյանն ու Վիսենտե դել Բոսկեն շրջում են Երևանում ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին 40 միլիոն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱԺ-ն ընդունեց Հայ կինոյի օր սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «Հրապարակ». ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության ԱԺ-ը չեղարկել է բոլոր գործուղումները «Փաստ». Որքա՞ն են պարգևատրվել ԱԺ պատգամավորները 2019 թ. ընթացքում «Փաստ». Իշխանություններն ազատվում են նախկին համակարգի կադրերից «Ժամանակ». Անսպասելի քննարկում՝ Սամվել Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև «Ժամանակ». Հարկայինի դեմ հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր կլինի «Ժողովուրդ». Կառավարությունն առաջիկայում կստանա 2 մլն 700 հազար եվրոյի չափով դրամաշնորհ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 19 Գերմանիան կարևորում է պաշտպանության բնագավառում Հայաստանի հետ համագործակցությունը Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական Մայր Աթոռում սկսվել է միաբանական համագումարը Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո ԵՄ-ն հրաժարվում է աջակցել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մեղադրանքներին Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր Հայտնի է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահի ընտրության օրը Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan