AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյան. 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել աշխատել։

Նա նշել է, որ շուտով Հայաստանում օրենսդրական փոփոխություններ են արվելու տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններն ավելի հասանելի դարձնելու համար։

«Մեր հիմնական նպատակն է մարդկանց քաջալերելը, ինչպես հեղափոխության ժամանակ, մենք նրանց ասացինք՝ ժողովուրդ ջան, դուք հզոր եք, վեր կացեք, ձեր իրավունքներին տեր կանգնեք։ Հիմա նույն բանը բիզնեսին ենք ասում։ Հիմա մեր խնդիրն է, որ հարյուր հազարավոր մարդիկ տնտեսական առումով ինչ-որ մի բան անեն, ամեն մեկն իր չափով, որ մարդիկ հասկանան միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք կան»,-նշել է նա։

Փաշինյանն ասել է, եթե շարժվեն տանը նստելու ու կառավարությանը սպասելու տրամաբանությամբ, այդ խնդիրները չեն լուծվելու։

«Այսօր Հայաստանում աղքատությունը շատ լուրջ խնդիր է ու դրա հաղթահարումն առաջին հերթին կառավարության պատասխանատվությունն է։ Բայց ես ուզում եմ մի բան ասել, արդյո՞ք կառավարությունը կարող է հաղթահարել այն ընտանիքի աղքատությունը, եթե ընտանիքի անդամներն իրենք որևէ բան չեն անում այդ իրավիճակը հաղթահարելու համար»,-նշել է նա։

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նշել է, գյուղերում իր հանդիպումների ժամանակ մարդիկ իներցիոյաով ասում են՝ «աշխատանք լինի, աշխատենք»։

«Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք, որ նույն գյուղում, որտեղ մեզանից աշխատանք են պահանջում, թափուր աշխատատեղ կա, ու սեփականատերն ասում է, երկու տարի չի կարողանում երկու հոգու ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու, որովհետև աղքատության նպաստ են ստանում, էդ աղքատության նպաստն էլ ինչքան է, 25 հազար դրամ է։ Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանան»,-նշել է նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է ու այս մարդկանց աշխատանքի արդունքը բաժանվում է 800 հազար մարդու միջև։

«800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան, մեր խնդիրն այն չէ, որ էս 350 հազար մարդուն բռնենք, այնքան քամենք, որ ասեն՝ չենք ուզում»,-ընդգծել է նա։

Լրահոս
Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են զինուժի մարտական պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպման հարցեր Առաջարկ. Նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց. ՊԲ Լիբիայում զոհերի թիվը հասել է 220-ի Հացամթերքը թանկացել է, հրուշակեղենն էժանացել Միքայել Մինասյան. Ռուսաստանը կարիք ունի դաշնակցային հարաբերությունների այնպիսի մոդելի, ինչպիսին ԱՄՆ-Իսրայել օրինակն է Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը «Փաստ». Փաշինյանը կոշտ զրույց է ունեցել Ջանջուղազյանի հետ «Հրապարակ». Որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում «Ժողովուրդ». Դավիթ Սեդրակյանը միայն շահելու է պետտուրքի մասին օրենքի փոփոխությունից «Հրապարակ». Արցախում Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում «Փաստ». Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում մեկնաբանել, բայց ուշադրությամբ հետևում է «Հրապարակ». Ընդամենը հանդիպում է կազմակերպել Արարատի մարզպետի հետ «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին «Ժամանակ». Տպավորություն է, որ իշխանությունները մոռացել են Ցեղասպանության հերթական տարելիցի մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan