AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳՆ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը համապատասխան աշխատանքներ է տանում Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մեր հայրենակցին հայրենիք վերադարձնելու հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթաց սկսելու վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը շեշտեց՝ ի սկզբանե հստակ էր, որ Ադրբեջանի իշխանությունները փորձելու են անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացու ներգրավմամբ թատերական ներկայացում բեմականացնել՝ տեսախցիկների առջև վերջինիս ներկայացնելով որպես դիվերսանտի, սակայն նրանց առաջնային սցենարը, կարծես, տապալվեց, քանի որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ, և պարտադիր զինվորական ծառայության չէր զորակոչվել: Հայաստանը Կարեն Ղազարյանի առողջական վիճակի վերաբերյալ բոլոր ապացույցները միջազգային կազմակերպությունների միջոցով փոխանցել էր, որոնք ակնհայտորեն անտեսվել են Ադրբեջանի կողմից: Փաստացի դատական գործընթաց բեմականացնելով՝ Ադրբեջանը փորձում է ծանր մեղադրանքով մեղադրել ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մարդու, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է»,- ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նրա գնահատմամբ՝ այս ամբողջ ֆարսը հետապնդում է մեկ նպատակ՝ առողջական խնդիրներ ունեցող մարդուն ներկայացնել որպես հանցագործ և որոշակիորեն հավասարության նշան դնել ծանր հանցագործություն իրականացնելու համար Արցախում դատապարտված երկու դիվերսանտի միջև: «Հիշեցնեմ, որ 2015թ. Արցախի դատարանի կողմից դատապարտվել է երկու ադրբեջանցի, ովքեր մեղադրվում են սահմանն անօրինական հատելու, զենք կրելու, ատելության պատճառներից ելնելով անչափահասին սպանելու, անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն կիրառելու, իսկ նրանցից մեկը՝ ևս երկու հոգու նկատմամբ սպանություն կատարելու փորձի մեջ: Ադրբեջանը փորձում է այստեղ որոշակի հավասարության նշան դնել, բայց իրականում դա նրանց դժվար թե հաջողվի»,- ասաց Նաղդալյանը:

 

Լրահոս
Թրամփ. ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում ռեժիմ փոխել Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ Ստեղծեք և արարեք Սյունիքի մարզում. Հունան Պողոսյանը կոչ հղեց գործարարներին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի Լիտվան նոր նախագահ ունի Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցությունը 28 երկրում կազմել է 50, 5 տոկոս Ազնավուրի երգերը՝ ֆրանսիացի երգիչների կատարմամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 27 Զոհրաբ Մնացականյանը ՉԺՀ գործընկերոջ հետ հանդիպմանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ընդունել է ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan