Փոփոխվել է տարվա լավագույն մարզիկի ընտրության կարգը

Փոփոխվել է տարվա լավագույն մարզիկի ընտրության կարգը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը կրկին փոփոխության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: «Ինչպես անցած տարի, այս տարի ևս SMS հաղորդագրությունների միջոցով հանրությունը կընտրի իր լավագույններին, մարզական լրագրողները՝ իրենց և այս տարի ավելացել է ևս մեկ քվեարկող կողմ` մասնագետները` այսինքն, ֆեդերացիայի ներկայացուցիչները կամ գլխավոր մարզիչները»,– շեշտեց նա:

Ղազարյանի խոսքով` այս տարի լինելու են 10-ը լավագույններ, և չեն լինելու առաջին, երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկներ:

Նախարարի պաշտոնակատարի կարծիքով` ընթացիկ տարվա լավագույն մարզիկը աշխարհի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է:

Քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում