Գալուստ Սահակյանի Աժ-ում հնչեցրած հայտարարությունը տղամարդուն վայել չէ

Երերկ Գալուստ Սահակյանը ՀՀ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ամբիոնոց դիմել էր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին. «Երկրի դատախազից դժոգհ են լինում միայն հանցագործները, և այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենեա կանգնեցնեն ու մեքենաները չկանգնեն, դրանից նեղանան»:

Անթույլատրելի եմ համարում Գալուստ Սահակյանի արած վիրավորական արտահայտությունները Զարուհի Փսոստանջյանի հասցեին: Ինչպես հայտնում է Aysor.am-ը, «Եթե նույնիսկ մի կողմ դնենք Գ. Սահակյանի տարիքը, նրա կարգավիճակը խորհրդարանում, զուտ տղամարդուն վայել հայտարարություն չէր դա: Նրա հայտարոււթյունները գերազանցեցին մինչև այս եղած հայտարաություններն ու վիրավորանքներն ԱԺ-ում»,- ասաց Ռ. Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ Գ. Սահակյանը քաջություն կունենա և ներողություն կխնդրի Զարուհի Փոստանջյանից:

Lurer.com-ի հաղորդմամաբ՝ Ռուբեն Հակոբյանը անընդունելի է համարում որևէ մեկի կողմից անձնական վիրավորանքներ հասցնելը ելույթների կամ բանավեճերի ժամանակ:

«Ես անըդունելի եմ համարում այդ թվում նաև այն, որ մեր խմբակցության անդամներն են երբեմն նման արտահայտություններ թույլ տալիս: Եվ վերջին ելույթից անմիջապես հետո ես Զարուհուն ասացի: Բայց Գալուստ Սահակյանի վիրավորական արտահայտությունները, ես կարծում եմ՝ գերազանցեցին խորհրդարանում եղած բոլոր դեպքերը, որոնք վերաբերում էին քաղաքական վիրավորանքներին: Եվ կարծում եմ՝ Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա և Զարուհի Փոստանջյանինց ներողություն խնդրի»,-ասաց Հակոբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում