AM | RU
USD
EUR
RUB

Պարտադրանք չի կարող լինել. Դավիթ Բաբայան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դարձել է քաղաքացիների, քաղաքագետների, սոցցանցերի քննարկման առարկան։

Քննարկումները ու զարմանքն ավելի աճեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական հայտարարության այն մասից, թե՝ «նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ ու համաձայնել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստման համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին»։

Ինչի՞ մասին է խոսվել, ի՞նչ է քննարկվել, ինչի՞ց հետո են եկել համաձայնության՝ հարցականներ են։ Panorama.am-ի թղթակիցը այս ամենի շուրջ խոսեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, հունվարի 16-ին կայացած հանդիպումը 4-րդն էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Ինչպե՞ս կգնահատեք նախորդ երեք հանդիպումների արդյունավետությունը և մանավանդ՝ ի՞նչ զարգացումներ կարող են հաջորդել վերջին հանդիպմանը։

- Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ողջունում ենք նման հանդիպումները, որովհետև դրանք դիտարկում ենք որպես խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովող երևույթ, ինչպես նաև կարևոր բաղադրամաս՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման առումով։ Նման հանդիպումները կարևոր են նաև այն բանի համար, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այդ իշխանափոխության հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, փակուղի կամ վտանգավոր փուլ չի մտել։ Սա շատ կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 4 հանդիպումներից հատկապես առաջինն ու երկրորդը եղել են ինչ-որ տեղ նաև նոր իշխանության դիրքորոշման հաստատման փուլ։ Ընդհանուր առմամբ, կարևորում ենք այս բոլոր հանդիպումները, որովհետև դրանք թույլ են տալիս շարունակել բանակցային գործընթացը։

- Պարոն Բաբայան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են բնակչությանը խաղաղ կարգավորման նախապատրաստելու միջոցների անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս կետը, ըստ Ձեզ՝ ինչ նկատի ունեն համանախագահները։

- Նախևառաջ պետք է ֆիքսել՝ խոսքը խաղաղության նախապատրաստելու, ոչ թե խաղաղության պայմանագրի նախապատրաստելու մասին է։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը շատ համապարփակ հասկացություն է։ Դժվար է ինչ-որ ժամկետ սահմանել, որովհետև ժամկետն ինքնին ինչ-որ տեղ պարտադրանք է հանդիսանում։ Իսկ մեզ մոտ պարտադրանք չի կարող լինել, համանախագահները բազմաթիվ անգամ հայտնել են, որ իրենք դիտորդներ են, ոչ թե դատավոր։ Հետևաբար, երբ խոսում են խաղաղության նախապատրաստման մասին, սա նախևառաջ նոր գաղափար չէ, այն առաջ է քաշվում բոլոր հանդիպումների ժամանակ։ Պաշտոնական Ստեփանակետն ասում է, որ անհնար է հասնել խնդրի խաղաղ կարգավորման, եթե համապատասխան մթնոլորտ չի ձևավորվում։

Իսկ հայատյացությունը վերջին 30 տարիներին բացեիբաց եղել և մնում է Ադրբեջանի պետականաշինության հիմքը։ Այս իրավիճակում ինչպե՞ս կարելի է համապարփակ կարգավորում ակնկալել։ Նրանք Արցախն իրենց տարածքն են դիտարկում, մինչդեռ նման պնդման համար որևէ հիմք չունեն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ, այլ կերպ է մոտենում հակամարտության կարգավորմանը։ Այդ երկրի համար կարևորը տարածքի բռնակցումն է։ Այս պարագայում նրանք պետք է գան խաղաղության, իսկ խաղաղության պատրաստել նշանում է ձերբազատվել նացիզմից, հասկանալ, որ ռևանշը հղի է անկանախատեսելի հետևանքերով։ Նրանք մեզ հետ հետագայում պետք է կարողանան ապրել որպես հարևան, ոչ թե շանտաժի միջոցով ասեն, որ Հայաստան ապագա չունի, եթե շարունակի սատարել Արցախին։

- Հայտարարությունում խոսվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպման մասին։ «Վերելակային» հայտնի դիվանագիտությունից և Ադրբեջանի նախագահի շարունակվող ագրեսիվ հայտարարություններից հետո ինչ երաշխիքներ կան, որ դրանք որևէ կերպ կնպաստեն հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

- Այդ հանդիպումները շատ կարևոր են։ Նման հանդիպումները, կրկնում եմ, թույլ են տալիս ապահովել խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը։ Երկխոսություն պետք է լինի, դա միանշանակ է, բայց ակնկալել, որ ադրբեջանական կողմը փոխելու է իր դիրքորոշումը, չեմ կարծում։ Ընդհակառակը, ընթանում է հակառակ գործընթաց, Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու ծրագրերը։ Եթե տեսնենք, թե նրանք 2017-ին և 2018-ին քանի զորավարժություն են իրականացրել, դա ավելի քան պարզ կլինի։ Նրանք հայտարարում էին, որ զորավարժություններն ուղղված էին հենց Արցախի դեմ։ Ադրբեջանը մեկ մի բան է ասում, մեկ էլ մյուս կողմից այլ նպատակներ փայփայում։ Մենք երբևիցե չպետք է թուլացնենք զգոնությունը, շարունակենք բանակցային գործընթացը՝ զուգահեռաբար ամրապնդելով բանակաշինությունը, որովհետև Արցախի ճակատագրից կախված է Հայոց պետականության ճակատագիրը։

Լրահոս
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan