Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
28/01/2019 10:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Գորիսի, Մեղրիի և Վարդենիսի ավտոճանապարհներին հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում