AM | RU
USD
EUR
RUB

Թուրքիայի նախագահ Էրդողանը օրինականացնում է թմրամիջոցները՝ հակառակ իր իսլամական հավատքին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: «Ալ-Մոնիտոր» լրատվական կայքի թուրք լրագրող Փինար Թրեմբլեյը բացահայտել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ օրինականացնելու կանեփի (մարիխուանայի տեսակ) աճեցումը:

Թրեմբլեյը «Ալ-Մոնիտոր»-ի 2019 թ. հունվարի 24-ի համարում գրել է, որ Թուրքիայի ղեկավարը իսլամական համոզմունքների պատճառով խիստ դեմ է եղել ալկոհոլի, ծխախոտի և թմրամիջոցների վաճառքին կամ օգտագործմանը, սակայն այժմ որոշել է հանդես գալ ի պաշտպանություն կանեփի աճեցման, որպեսզի խթանի երկրի անկում ապրող տնտեսությունը և լրացուցիչ եկամուտ ապահովի գյուղացիների համար տեղական ընտրությունների նախօրեին։

Թրեմբլեյը բացատրել է, որ տասնամյակներ շարունակ թուրքական կառավարությունը այրել է կանեփի դաշտերն այն պատրվակով, որ դա եղել է պայքար Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ: Ներկայումս Էրդողանը կանեփի աճեցումը ներկայացնում է որպես դիմադրություն Արևմուտքին…

«Թմրանյութերի պատերազմները օգտագործողների և վաճառողների դեմ ուղեկցվել են խիստ պատիժներով։ Թմրանյութերի վաճառողների դեմ քրեական հետապնդման համար [թուրքական] կառավարության ծախսերն աստիճանաբար աճել են՝ հասնելով մինչև 140 միլիոն դոլարի։ Ահա թե ինչու Էրդողանի կողմից կանեփի մշակման քարոզչությունը նրա քարոզարշավի ելույթներում զարմացրել է ունկնդիրներին»,- գրել է Թրեմբլեյը։

1990 թվականից սկսած թուրքական կառավարությունը մեղմել է կանեփի աճեցման սահմանափակումները։ 2016 թ. սեպտեմբերին խորհրդարանն ավելի ազատական օրենքներ է ընդունել։ «Արդեն իսկ օրինական է կանեփի աճեցումը 19 քաղաքներում, բայց անհրաժեշտ է կառավարության թույլտվությունը», -տեղեկացնում է Թրեմբլեյը:

Էրդողանը հանկարծ հասկացել է, որ մարիխուանայի մշակումը մեծ շահույթ կապահովի այն ժամանակ, երբ թուրքական տնտեսությունը անկում է ապրում։ Ինչպես ասում են՝ «Հուսահատ ժամանակները պահանջում են հուսահատ միջոցներ»։ 2019 թ. հունվարի 9-ին Էրդողանը քննադատեց «Թուրքիայի թշնամիներին, որոնք բարեկամներ են ձևանում», նշելով, որ նրանք ստիպել են Թուրքիային վերջ տալ կանեփի արտադրությանը։ Զվարճալի է, Էրդողանը հիշեցրել է, որ իր հայրական քաղաքում՝ Ռիզեում, տեղի բնակիչները սպիտակեղենը սովորաբար պատրաստում էին կանեփից, որն ավելի ներծծող է, քան որևէ այլ գործվածք…

Ըստ Թրեմբլեյի՝ թուրքերի մեծ մասը Էրդողանի՝ «թշնամիները, որոնք բարեկամներ են ձևանում» հայտարարությունը մեկնաբանել է որպես հղում Միացյալ Նահանգներին, որը 1971 թվականին պահանջել էր արգելել ափիոնի կակաչի արտադրությունը։ Մինչ այդ Թուրքիան օրինական ափիոնի հիմնական արտադրողն էր, բայց հայտնի էր, որ գյուղացիները նաև զգալի քանակությամբ ապօրինի բերք էին աճեցնում։ Ներկայումս Թուրքիան ունի ալկալոիդի վերամշակման մի գործարան Կենտրոնական Անատոլիայի Աֆիոն մարզում, որը թուրքերեն նշանակում է «ափիոն»: Աֆիոնը հայտնի է իր բարձրորակ կակաչի սերմերի արտադրությամբ: Գործարանն արտադրում է բաղադրիչներ, որոնք օգտագործվում են դեղատոմսով դեղերի պատրաստման մեջ»։

Թուրքական լրատվամիջոցներն սկսել են հնազանդորեն խրախուսել Էրդողանի հայտարարությունը՝ կանեփի արտադրության առավելությունների մասին առողջապահության ոլորտում և տնտեսության համար։ «Սաբահ» թերթը նույնիսկ գրել է Օսմանյան Թուրքիայի նավատորմի կողմից կանեփի օգտագործման մասին:

«Թուրքական պետական TRT հեռուստատեսությունն սկսել է ցուցադրել գովազդային տեսահոլովակներ կանեփի մասին, այն անվանելով «անատոլիական բույս» և մանրամասն պատմելով կանեփի անհամար կիրառությունների մասին։ Հատկապես իսլամիստական մամուլը պատրաստակամ էր աջակցել Էրդողանին։ Օրինակ, «Դիրիլիս Փոսթասի» կայքի սյունակագիր Մեհմեթ Թոփրաքը հոդված է գրել՝ «Կանեփը կստիպի, որ ամերիկյան դոլարի զենքը պայթի իրենց սեփական ձեռքերում» վերնագրով։ Թոփրաքն ընդգծել է, որ «Կանեփի արտադրության վերաբերյալ նախագահ Էրդողանի որոշումը շրջադարձային կետ է մեր պատմության համար։ Դա նույնքան հեղափոխական է, որքան հուլիսի 15-ի [2016թ. ձախողած հեղաշրջման] հաղթանակը։ Այս որոշումը ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է կանգնել Էրդողանի թիկունքին՝ մեր երկրի ապագայի և մահմեդական հողերի համար», հայտնել է Թրեմբլեյը։ «Կանեփի արտադրությունն այժմ ներկայացվում է որպես ազգային դիմադրության ձև Արևմուտքին»,- հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներից մեկը:

Այնուամենայնիվ, գյուղատնտեսության մի քանի թուրք մասնագետներ զգուշացրել են, որ կանեփի արտադրությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ սննդամթերքի աճի վրա։ Թրեմբլեյը մեջբերել է կառավարության աշխատակիցներից մեկի, այս ոլորտի մասնագետի խոսքը. «սննդամթերքի գները կտրուկ աճել են, հատկապես նախորդ տարի։ Օրինակ, 2018 թվականին սոխի [որը հիմնական բաղադրիչն է թուրքական խոհանոցում] գինը աճել է 185 տոկոսով։ Մինչ բնակչության թիվն ավելանում է, Թուրքիան ավելի քիչ հիմնական մշակաբույսեր է արտադրում, քան հինգ տարի առաջ, ինչպիսիք են՝ ցորենը, գարին, ոլոռը, ճակնդեղը, լոբին և կարտոֆիլը։ Ընդ որում, վերջին 15 տարիների ընթացքում, բամբակի և կտավատի արտադրությունը, կանեփի նման, աստիճանաբար նվազում է: Կարելի է մեղադրել կառավարությանը՝ մշակաբույսերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության պլանավորման բացակայության, այդ ապրանքների սակագների բարձրացման, ավելի էժան ներմուծումների խրախուսման և թունաքիմիկատների ու պարարտանյութի գների աճի պատճառով, որոնք նպաստում են արտադրանքի թանկացմանը։ Կառավարությունը չկարողացավ աջակցել գյուղացիներին, նրանց ճանապարհի գրեթե յուրաքանչյուր քայլափոխի, նրանց մենակ թողնելով եղանակի քմահաճույքին, էժան արտահանման և անբավարար պահպանման աղետների առաջ»։

Ստամբուլի համալսարանի մեկ այլ փորձագետ Թրեմբլեյին ասել է. «Կանեփի մշակման վերաբերյալ այս մեծ խոստումները, որպես Արևմուտքի դեմ ծայրահեղ ազգայնական դիրքորոշում, ոգևորիչ է ամբոխի համար… սակայն ի՞նչ կասեք այլ կարևոր ապրանքների մասին, որոնք անհրաժեշտ են մարդկանց գոյատևման համար։ Արոտավայրերը և ֆերմերային ընտանիքների թիվը նվազում են։ 2017 թվականին, մսի [կարմիր և սպիտակ] սպառումը Թուրքիայում մեկ շնչի հաշվով միջինը կազմել է շուրջ 30 կիլոգրամ։ Եվրամիությունում մեկ շնչի հաշվով այդ միջինը կազմում է մոտավորապես 70 կիլոգրամ: Մեր սննդակարգում մենք ավելի շատ կախված ենք ձավարեղենից և բանջարեղենից։ Հիմա անցնում ենք կանեփի, իսկ մարդիկ ի՞նչ են ուտելու»։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
«Սոցիալական շարժման» համաժողովը. ՈՒՂԻՂ Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan