Ստամբուլում գիշերը բռնկված հրդեհի հետևանքով 21 մարդ է տուժել
08/02/2019 12:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Բաղջըլար շրջանում փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը բնակելի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հրդեհի հետևանքով տուժել է 21 մարդ, որոնցից 15-ը երեխաներ են:
Հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրական տաքացուցիչի պայթյունը:
Տուժածների մոտ ախտորոշվել է ծխից թունավորում, նրանք հոսպիտալացվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում