Փաշինյանը եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
25/02/2019 15:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում