AM | RU
USD
EUR
RUB

Բոլոր հիմքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին. ԵԱՀԿ գործող նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.am: Այստեղ եմ վերահաստատելու ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու ճանապարհին, այսօր Երևանում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։

«Միաժամանակ լիարժեք աջակցությունս եմ հայտնում այն աշխատանքին ու ներգրավվածությանը, որ Մինսկի խմբի համանխագահները կարող են այստեղ ներկայացնել», - ասաց Մ. Լայչակը։

Նա ողջունեց սահմանին բռնության նվազեցման հանգամանքը:

«Վստահ եմ, որ այս ամենը կնպաստի խաղաղ կարգավորման ուղղությամբ համակողմանի գործընթացի իրականացմանը։ Մարտահրավերները բազմաթիվ են, բայց, կարծում եմ, մենք բոլոր հիմքերն ունենք դրական լիցքեր հաղորդելու այս գործընթացին, մասնավորապես՝ հաշվի առնելով այն, ինչ տեսել ենք վերջին ամիսների ընթացքում»:

ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձավ նաև ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչին։

«Ես կցանկանայի նաև ընդգծել այն, թե ինչքան կարևոր է ուշադրություն դարձնել հարցին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղությանը, ինչքան կարևոր է ներգրավվել վստահության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև ռիսկերի նվազեցման միջոցառումներում։ Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք հանդիպումները, որ տեղի են ունեցել նախագահի ու վարչապետի, ինչպես նաև նախարարների միջև, մասնավորապես, հաշվի առնելով, հրադադարից հետո տեղի ունեցող իրադարձությունների քանակի նվազեցումը և, բնականաբար, համապատասխան քանակով մարդկանց կյանքերը։ Մենք հասկանում ենք, որ հակամարտությունը լուծված չէ, բայց վստահ ենք, որ փուլային, քայլային մոտեցումն ու զարգացող երկխոսությունը, որպես այսպիսին, կբերի այն չնչին բարեփոխումների մարդկանց առօրյա կյանքում», - ասաց Միրոսլավ Լայչակը։

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan