AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Պատրաստվում է Հայկ Մարությանի հաջորդ աղմկահարույց որոշումը

 

«168 ժամ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով, կարելի է ասել, քաղաքապետի պաշտոնում իր գործունեության «ստարտն» ըստ էության երեկ տվեց, ընդ որում՝ սկանդալային, բռնության հասած գործողությունով, այդպես էլ իր մեկնաբանություններում չհիմնավորեց, թե ինչո՞ւ է Երեւանի կանաչ գոտու վերականգնման սցենարի իրագործումը սկսել հենց Օպերային թատրոնի շրջակա նեղլիկ գոտուց:

Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ մայրաքաղաքի էկոլոգիական մաքուր միջավայրի ձեւավորման փորձը չսկսել, օրինակ, Նորքի բարձունքից, մանավանդ, որ քաղաքի էկոլոգիական բալանսն ապահովելու համար այստեղ ավելի լայն հնարավորություն է ստեղծված: Ոչ վաղ անցյալում Նորքի բարձունքում հեկտարներով խիտ ծառածածկույթ կար, հարուստ թթվածնային գոտի, եւ այստեղից արտադրվող թթվածինը տարածվում էր ողջ Երեւանի վրա:

Բայց Նորքի բարձունքի մասին՝ անգամ ոչ մի խոսք… Պուրակների ազատագրման մասին անընդհատ խոսող քաղաքապետը երեկ հարցազրույցում սպառնաց հաջորդ քայլով՝ ծանր տեխնիկան մտցնել Օղակաձեւ զբոսայգի, որպեսզի նույն կերպ վտարեն նաեւ Խանջյան փողոցով մեկ ձգվող սրճարանների վարձակալներին եւ սեփականատերերին:

Մինչ սրճարանների քանդման գործընթացն ավարտին կհասնի, քաղաքապետարանում՝ Մարությանի հրահանգով հաջորդ դժվարամարս գործողության սցենարն է մշակվում:

Քաղաքապետարանի 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրավաբանական վարչությունում մասնագետները լծված են շինթույլտվությունների փաստաթղթերը ուսումնասիրելու գործին, իրավական հիմքեր են պատրաստվում՝ սկսելու մանսարդների քանդման աշխատանքները: Սա էլ պակաս աղմկահարույց որոշում չէ, ու որքան էլ դրանց կառուցման հիմքերը թղթաբանության մեջ իրավաբանորեն ամուր լինեն, ասում են, ինչ-ինչ դեպքերում, միեւնույն է, քանդման որոշումն անխուսափելի է լինելու:

Քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր է ոչ ուշ՝ քան մայիսին, արձակել համապատասխան որոշումը ու սկսել շենքերի կտուրներում ներկառուցված մանսարդների (ձեղնահարկերի) սրբագրումները:

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հարցազրույցներից մեկում ընդունեց, որ վերջին երկու տասնամյակում տանիքներում լայնորեն կիրառելի դարձած ձեղնահարկերի կառուցապատման դեմ պայքարն ավելի ծանր փորձություն է լինելու քաղաքային իշխանության համար, եւ, որ դրանք ոչ միշտ են հարստացնում շենքի արտաքուստ ճարտարապետական կերպարը: Ուստի, բացառված չէ, որ քաղաքապետարանն այս խնդրի լուծմանը փուլ առ փուլ գնա:

Առայժմ գույքագրված են հիմնականում՝ գլխավոր պողոտաների ու կենտրոնական փողոցների բնակելի շենքերի տանիքների հաշվին կառուցված ձեղնահարկերը: Վերանայվելու են հատկապես այն շինթույլտվությունների հիմքերը, որոնցով շենքի ծավալն ավելացնելու խնդիր է լուծվել:

Այսինքն, այն դեպքերը, երբ ներկառուցված ձեղնահարկերը չեն ծառայում ընտանիքների համար՝ որպես առանձին կացարաններ, այլ՝ իրականում լրացուցիչ բնակելի մակերեսի հնարավորություն են տվել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակիցները հապճեպ գույքագրելու ժամանակ միտումնավոր կամ նախազգուշացում չունենալու պատճառով չեն շրջանցել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ակտիվ անդամներից մեկի բնակելի շենքի մանսարդը: ՔՊ-ական պատգամավորն իր բազմաթիվ տներից մեկի մանսարդի շինթույլտվությունը հասցրել է ստանալ հեղափոխության քայլարշավի օրերին ու հենց նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ: Ավելին, փաստաթղթավորման որոշ հարցեր կազմակերպվել են առանց իր ներկայության՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականներից մեկը սիրահոժար վազվզել է նրա փոխարեն, ավելին՝ մանսարդի պետտուրքն իր հաշվից է փոխանցել:

Շենքերի ֆասադները վերականգնելու գործն անաղմուկ հաջողելուց հետո քաղաքապետի հաջորդ գործողությունն ավտոտնակների զբաղեցրած տարածքներն ազատագրելուն է ուղղված լինելու: Շենքերի բակերում կանաչ գոտի ստեղծելու՝ քաղաքապետի գաղափարը եւս, հնարավոր է, մեծ դիմակայության հանդիպի, ընդ որում, պայքարը կարող է դրսեւորվել բողոքի ակցիաներով, իրավական դաշտում դատական բազմաթիվ հայցերի միջոցով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ) Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան Դուք պետք է մասնակից դառնաք առաջավոր երկրին վայել արժեքներ ստեղծելուն. ՀՀ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին «Ժամանակ». Սիմոնյանի հրաժարականը անակնկալ է եղել աշխատակազմի և ընտանիքի համար «Հրապարակ». Նարինե Թուխիկյանը կդառնա՞ փոխնախարար «Փաստ». Ամռանը գործադիր իշխանության մի շարք պաշտոնյաներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին «Հրապարակ». Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել «Ժամանակ». Պատգամավորների սիրտը հանրահավաք է ուզում ԵՊՀ 100-ն ու (Չ)պետությունը «Հրապարակ». ԱԺ լրատվության վարչությունը պետ չունի, իսկ այդ գործառույթն իր ձեռքն է վերցրել աշխատակազմի ղեկավարի տեղակալը «Իրատես». Մեկն էլ պետք է Փաշինյանին դասախոսություն կարդա, թե ինչպես կարգավորել հարաբերությունները ռուսական էլիտայի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 24 Հասել ենք այնտեղ, որ ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը. Արմեն Ռուստամյան Լիլիթ Գալստյան. Առկա ատելությունն ու թշնամությունը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը Երկրում նորից դանդաղ անցնում, թշնամիներ է փնտրում տերպետրոսյանական ոգին. Գեղամ Մանուկյան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan