Փետրվարին հառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել
20/03/2019 19:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Փետրվարի 18-ին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Ըստ աղբյուրի՝ զինծառայողը դեմքի աջ այտային շրջանում ստացել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, քերծվածքի ձևով բեկորային վնասվածք:
Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում