Բակո Սահակյանը ստորագրել է Կարապետյանի ազատման հրամանագիրը

Բակո Սահակյանը ստորագրել է Կարապետյանի ազատման հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից եւ արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

«Վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում»,- տարածած հայտարարության մեջ նշել էր Կարապետյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում