Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, Times.am: Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 2-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղ: Հայկական երկու հանրապետությունների ծանոթացել են գյուղի սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաեւ
այցելել այնտեղ գործող արտադրական միավորումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում