«Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը չորոշեցին հաղթողին. Գավաթի խաղարկություն
03/04/2019 16:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում մրցեց «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» զույգը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած խաղում «Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ի կազմում գոլերը խփեցին Կոբյալկոն և Խոզին: Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ից աչքի ընկավ Հրայր Մկոյանը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Կոջո Ալֆոնսոն:
Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 22-ին: