«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը
12/04/2019 16:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:
«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում