AM | RU
USD
EUR
RUB

Հայերի մոմավառությունը Սպիտակ տան առջև՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով

 

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Սպիտակ տան առջև անցած մոմավառությունը հիշեցում էր Միացյալ Նահանգների նախագահին Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջի մասին: Պահանջ, որն ըստ հավաքվածների անհրաժեշտ է պատմական արդարության վերականգնման և ապագայում նման ողբերգության կանխման համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաև հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում ունեին ցեղասպանությունից տուժած հայ ժողովրդին օգնելու գործում։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի Ձայնը կայքից։

«Ալաբամա, Կալիֆոռնիա, Միսիսիպի, Նյու Յորք և Վիրրջինիա, մենք ընդմիշտ շնորհակալ կլինենք այն բոլոր զոհաբերությունների համար, որ դուք արեցիք այս անմեղ մարդկանց փրկելու համար»,-ասաց Նանար Կեուրկունյանը:

Սնունդ, հագուստ և դեղորայք՝ Միացյալ Նահանգների քաղաքացիները 1916-1930 թվականներին Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կազմակերպության շրջանակներում Հայոց ցեղասպանությունից տուժած հայերին շուրջ 2.6 միլիարդ դոլարի համարժեք օգնություն տրամադրեցին՝ գումար, որը գրեթե հավասար է այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին:

Միայն Ֆրեզնոն 30 տոննա չամիչ տրամադրեց, Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր շուրջ 2000 տոննա հագուստ, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի դպրոցների աղջիկները հավաքել էին 3000 խտացրած կաթ, Վիրջինիայից 2000 կամավոր էր գրանցվել, իսկ Միսիսիպին տրամադրել էր 2000 տոննա եգիպտացորեն և 200 տոննա ալյուր: Օգնություն, որի շնորհիվ փրկվեցին անթիվ մարդկային կյանքեր: Իսկ այսօր նաև այդ օգնության շնորհիվ փրկված հայերի ժառանգները Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Սպիտակ տան առջև հավաքվել էին կրկին անգամ բարձրացնելու պատմական արդարության իրենց պահանջը:

«Պարոն Թրամփ, ճանաչի՛ր Ցեղասպանությունը բայց եւ այնպես իմացիր, որ եթե դարձյալ ուրանաս, ես, որպես նոր ամերիկահայ սերնդի անդամ կվստահեցնեմ քեզ, որ իմ սերունդը այս կառավարությանը տիրանալով, պիտի փաստի, որ հայկական պատմությունը արմատախլության պատմություն չէ, այլ վերածնունդի պատմություն»,-իր ելույթում հայտարարեց Նարեկ Կույումջանը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ին ավանդաբար հատուկ հայտարարությամբ է հանդես գալիս, որը նվիրված է մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի կոտորածին, որը նախագահ Բարակ Օբամայից սկսած ԱՄՆ-ի նախագահները Մեծ Եղեռն են անվանում: Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականի իր հայտարարության մեջ օգտագործել էր Հայոց ցեղասպանություն եզրը:

Լրահոս
Ն. Սամսոնյան. Պահանջում ենք Արմեն Սարգսյանը ցույց տա այն, ինչ ցույց է տվել Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումներին իրականացմանն օժանդակելու պատրաստակամությունը Արցախի և ԵԱՀԿ ՄԽ երկրների երկխոսությունը հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու նպաստավոր պայմաններ կստեղծի. ԱՀ ԱԳՆ Շարքային Հ.Գալստյանի ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն անդրադարձել են ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 30 մարդ է զոհվել Մանվել Գրիգորյանի գործով դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ Արցախում զինծառայող է վիրավորվել ԱԺ խորհուրդը հաստատել է գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը Խորհրդանշական բողոքի ակցիա՝ նախագահի նստավայրի դիմաց Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին Դատական բարեփոխումների իրականացման համար Հայաստանը ԵԽ-ից կստանա 19 միլիոն եվրո աջակցություն Սերժ Սարգսյանը մասնակցում է Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպես հաղթել շախմատում» գրքի շնորհանդեսին Boeing-ը ներողություն է խնդրել MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին Խոստումներից հրաժարվելը Ձեր սովորա՞կան գործելաոճն է. Հարցեր Վահե Գրիգորյանին Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հրաժեշտ է տվել վիրահայությանը Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 17 Քաղաքապետարանը Երևանի տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն ՀՀ շրջանների զգալի մասում առաջիկա շաբաթ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Չինաստանի նախագահն Էրդողանին առաջարկել է ընդլայնել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում Տաշիր քազաքում վագոն-տնակ է այրվել Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման Մարմարաշենցիները բացել են Երևան-Արտաշատ մայրուղին Բակո Սահակյանն Ասկերանում և Մարտակերտում ծանոթացել է մի շարք ծրագրերի իրականացման հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan