ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 15-ին բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:

Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանականպատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:

Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատուստորաբաժանումների ղեկավարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում